Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շովիցի շնդեղ 
Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույս է: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Շովիցի, զանգեզուրյան, Նինայի, Գոհարի, ստվերային, հիանալի կամ սքանչելի: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում (500–3200 մ բարձրություններում): 
Ցողունը կարճ է (բարձրությունը՝ 10–30 սմ) կամ բացակայում է: Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև: Ծաղիկները մեկական են կամ խմբերով՝ ձագարաձև, զանգականման, անվանման, ծիրանագույն, վարդագույն, սպիտակ կամ մուգ կարմրավուն:
Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը: Պտուղը եռաբուն տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ. կոլխիցին ալկալոիդն օգտագործվում է ընտրասերման աշխատանքներում, կոլխամինը՝ արյան չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ: Պատրաստուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, փսխեցուցիչ հատկություններ: Թունավոր է: 
Շնդեղի 2 տեսակ (Նինայի և Գոհարի) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: