Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կովկասյան հովվաշուն
Կոլլի
Դալմաթյան շներ
Էրդեր-տերիեր
Սիբիրական լայկա
Բուլդոգ
Տաքսա
Կոկեր-սպանիել
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան: 
Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը: Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում: Կան նաև թափառող շներ:
Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում: Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում:
Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները: Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են: Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում: Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»: Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից:
Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին:
Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը:
Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ: Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են XVII դարում  Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:
Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն:
Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները: Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան: Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները): Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից:
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է: Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է: Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս: Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը:
Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով: Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը:
Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ: Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում: Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»: Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»):
Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները: Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել: Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է: Նրա զանգվածը մինչև 3կգ է: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու: 
Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն
Մալթայան բոլոնկաներ
հոսքն անգամ շունը կարող է զգալ. հարկավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Հապա տիեզերական թռիչքնե՞րը: Տիեզերքում արդեն «հյուրընկալվել են» մի քանի շներ (առաջինը` Լայկան):
Շնաբուծությունն ունի նաև տնտեսական զգալի նշանակություն: Փորձառու որսորդների և շնասերների կողքին հազարավոր պատանիներ սիրով խնամում, դաստիարակում ու վարժեցնում են իրենց չորքոտանի սաներին:
Ավստրալական դինգո
Չիխուախուա
Սալյուկի
Սենբեռնար



  • Դինգո շունը Ավստրալիայում հայտնվել է 5000–8000 տարի առաջ: Հաճախ դինգոն ընտելանում է և դառնում ընտանիքի նվիրյալ: 
  • Շները հիվանդանում են վարակիչ (կատաղություն, քոս, խուզող որքին) և ճիճվային հիվանդություններով, որոնք կարող են փոխանցվել մարդուն: Ուստի, խորհուրդ է տրվում շան հետ խաղալիս և նրան խնամելիս պահպանել հիգիենայի կանոնները:
  • Մարդիկ շներին վարժեցրել են նաև հատուկ մարտերի, որոնք վերածվել են յուրահատուկ մարզաձևի:
  • Լեգենդար սենբեռնար Բարին իր կյանքի 12 տարում անխուսափելի մահից փրկել է 40 մարդու: Նրա խրտվիլակը ցուցադրվում է Բեռնի (Շվեյցարիա) բնագիտական թանգարանում:
  • Եթե ընտանի շունը զբաղմունք չի ունենում, շատ է տխրում և դառնում է անհնազանդ:
Ռեկորդակիր շներ
  • Ամենաբարձրահասակ շունը իռլանդական գելխեղդն է. հետնաբաշի բարձրությունը մոտ 100 սմ է:
  • Ամենածանր շան՝ սենբեռնարի կենդանի զանգվածը մոտ 100 կգ է:
  • Ամենափոքր շան չիխուախուայի (շիշավա) կենդանի զանգվածը մոտ 1 կգ է:
  •  Ամենաարագավազը երկար տարածություններում սալյուկին է, իսկ կարճ տարածություններում՝ գրեյհաունդը: