Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կակաոյի ծառը` պտուղներով
Շոկոլադի տեսականի
Շոկոլադը կակաոյի տրորած սերմերի, կակաոյի յուղի, շաքարի (սովորաբար` շաքարի փոշու) և անհրաժեշտ համ ու բուրմունք տվող հավելանյութերով պատրաստվող հրուշակեղեն է: Կակաոյի սերմերն ունեն դառը, տտիպ համ և մանուշակագույնից մինչև մոխրագույն ու սպիտակ գունավորում: Նոր հավաքած, փափուկ մասերից մաքրած սերմերը 2–7 օր ֆերմենտացնում են, որի ընթացքում սերմերը դառնում են շագանակագույն և ձեռք բերում դուրեկան բույր ու համ: Այնուհետև դրանք չորացնում են արևի տակ կամ տաք օդով: Կակաոյի սերմերի միջուկը պարունակում է ջուր, ճարպ, յուղ, օսլա, գլյուկոզ, ֆրուկտոզ, սպիտակուց, թեոբրոմին, կոֆեին, աղաղանյութեր, հանքային նյութեր:
Շոկոլադը լինում է բնական, որը պարունակում է միայն կակաոյի սերմեր, կակաոյի յուղ ու շաքար, և հավելումներով, որի բաղադրության մեջ մտնում են նաև չոր կաթ, սուրճ, ընկույզ և այլն: Շոկոլադը թողարկվում է սալիկների, տարբեր նախշապատկերների, մեդալների, բատոնների, զանազան կոնֆետների և այլ ձևերով:
Կակաոյի փոշուց պատրաստում են նաև հեղուկ շոկոլադ: