Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լայնականջ ոզնի
Խլուրդ
Գետնի տակ խլուրդն այսպիսի անցուղիներ է փորում:
Սրընչակ
Սրանք միջատակերների կարգի կաթնասուն կենդանիներ են. արտաքնապես միմյանցից տարբերվում են, սակայն համարվում են մոտ ազգակիցներ: Հանդիպում են գրեթե բոլոր բնակլիմայական և լանդշաֆտաաշխարհագրական գոտիներում: 
Ոզնիները մանր ու միջին մեծության կենդանիներ են: Մեծամասնության թաթերը հնգամատ են՝ լավ զարգացած ճանկերով: Ականջները մեծ են կամ թերաճ, որոշ տեսակների դունչը ձգված է, կնճիթաձև, շարժունակ: Ատամները թույլ են տարբերակված: Ոզնին ասես գլորվում է գետնի վրայով` իր շարժուն քթով հոտոտելով այն ամենը, ինչ կարելի է ուտել՝ միջատներ ու նրանց թրթուրները, խխունջներ և այլ փափկամարմիններ: Ուտում է նաև սնկեր, հատապտուղներ, խոտ, երբեմն էլ՝ գորտեր, մկներ՝ քանդելով վերջիններիս բները: Ոզնու տեսողությունը թույլ չէ, բայց նրա գլխավոր կողմնորոշիչը քիթն է: Ոզնին գիշերային կյանք է վարում և՜ բնության մեջ, և՜ բնակարանում:
Ոզնիներին բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը: Հասուն ոզնին ունենում է 2–4 սմ երկարությամբ և 1 մմ հաստությամբ մինչև 16 հզ. փուշ: Մերկ ձեռքերով նրան չես բռնի, իսկույն կծկվում, փշե գունդ է դառնում, դրա համար էլ կենդանիների մեծամասնությունը գերադասում է ոզնիներին հանգիստ թողնել: Սակայն ոզնիները հեշտությամբ ընտելացվում են, դադարում են կծկվել, և ահա այդ ժամանակ կարելի է տեսնել ճակատին ցցված կարճ մազերի տակից նայող հետաքրքրասեր աչքերն ու փայլուն քթով երկար դնչիկը: Ոզնու կենդանի զանգվածը հասնում է 1 կգ-ի, երկարությունը՝ 30 սմ-ի: Նրա նորածին ձագերը փափուկ են, չծակող, կույր ու անօգնական և կշռում են ընդամենը 12–25 գ: Ծնվելուց 2 շաբաթ անց նրանց աչքերը բացվում են: Այդ ընթացքում փշերն արդեն կոշտացած են լինում՝ գունավորված մուգ ու բաց երանգների զոլերով: Մինչև 2 ամսական դառնալը նրանք «զբոսնում են» մոր հետ: 3–4-շաբաթական ձագերը կարող են արդեն ինքնուրույն սնվել:
Աշնանը ոզնին մի մեկուսի տեղ չոր տերևներ ու խոտ է հավաքում և ամբողջ ձմեռ կծիկ դարձած քնում. այդ ընթացքում նրա մարմնի ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև 6օC: Բայց խիստ սառնամանիքներին ոզնին ստիպված է լինում արթնանալ և «տաքանալ»` ծախսելով աշնանից կուտակած ճարպի պաշարը: Այդ պատճառով էլ սառնամանիքները ոզնու համար սարսափելի չեն:
Ոզնիները շատ օգտակար են. ոչընչացնում են վնասակար միջատներին և դաշտամկներին: Այն տանը, որտեղ ոզնի կա, մկներ չեն լինում: Ուստի նրանց պետք է պաշտպանել: 
Ոզնիները տարածված են ՀՀ մի շարք մարզերում:
Խլուրդները հիմնականում ստորգետնյա, փորող կենսակերպ ունեցող կենդանիներ են: Կան նաև վերգետնյա և կիսաջրային տեսակներ: Մարմինը գլանաձև է՝ սև, թավշանման մորթով: Ականջակոնքերը, աչքերը և պոչը փոքր են, հաճախ՝ ապաճած: Աչքերը փակ են՝ կկոցած կոպերով, տեսողությունը թույլ է, սակայն շատ լավ զգում են հոտը և հողի չնչին տատանումները: Հիմնականում սնվում են հողում գտնվող որդերով, միջատներով ու նրանց թրթուրներով, փափկամարմիններով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 4 ձագ: Համաճարակաբանական վտանգ չեն ներկայացնում:
Սրընչակներն ամենաակտիվ կաթանասուններից են: Մկնանման կենդանիներ են, տեսակների մեծամասնության մորթին խիտ է ու փափուկ, որն ունի ջուրը, ձյունն ու ցեխը վանելու հատկություն: Սրընչակների կողքերին կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են տհաճ հոտով նյութ: Այդ պատճառով գիշատիչ կաթնասունները (օրինակ՝ կատուները և կուղբերը) չեն մոտենում նրանց տիրույթներին: Իսկ թռչունները, վատ հոտառության պատճառով, հաճախ ուտում են այդ գազանիկներին: