Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ոջլախոտը (անիծած հարս) գորտնուկազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է ոջլախոտի շուրջ 200, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ գարշահոտ, գալարուն, Շովիցի, արևելյան, պարսկական և այլն: Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում: Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–150 սմ: Տերևները հերթադիր են, թաթաձև հատվածավոր կամ թաթաձև բաժանված: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն: Պտուղը տերևապտուղ է: Սերմերը կնճռոտ են, թեփուկապատ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութեր (դեղին, կապույտ, մանուշակագույն): Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի, վեներական հիվանդությունների, միզակապության, դողէրոցքի, կարիճի խայթոցի ժամանակ: Շատ տեսակներ թունավոր են: Գեղազարդիչ է և մեղրատու: