Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Ոսկրի կտրվածքը. 1. հոծ նյութի թաղանթ, 2. արյունատար անոթներ, 3. սպունգանման նյութ, 4. կարմիր ոսկրածուծ
Ծովափղի ոսկրից պատրաստված քանդակներ
Ոսկրը մարդու և ողնաշարավոր կենդանիների կմախքի հիմնական մասն է: Այն կազմված է առավելապես ոսկրային, նաև նյարդեր, արյան ու ավշային անոթներ գոյացնող այլ հյուսվածքներից: Ըստ ձևի և կառուցվածքի՝ տարբերում են երկար կամ խողովակավոր, տափակ կամ լայն ու կարճ ոսկրեր: Ոսկրի կառուցվածքային միավորը ոսկրաբջիջներն են (օստեոններ), որոնք գոյացնում են անզեն աչքով տեսանելի ոսկրային թիթեղիկներ: Ըստ այդ թիթեղիկների դասավորության խտության՝ տարբերում են ներքին կամ հոծ և արտաքին կամ սպունգանման ոսկրանյութ: Երկար ոսկրերում գերակշռում է հոծ նյութը, կարճերում՝ սպունգանմանը: Թիթեղիկներով սահմանազատված խորշիկները լցված են ոսկրածուծով: Ոսկրերը, բացառությամբ հոդաճառով ծածկված հոդամակերեսների, պատված են արյան անոթներով ու նյարդերով հարուստ, բաց վարդագույն շարակցահյուսվածքային թաղանթով (շրջոսկր), որը մասնակցում է ոսկրի սնուցման և աճման (ըստ լայնության) շարժընթացներին: Թարմ ոսկրը քիմիական բաղադրությամբ կազմված է օրգանական (օսեին՝ 1/3-ը) և անօրգանական (հատկապես կալցիումի ֆոսֆատ՝ 2/3-ը) նյութերից: Նման կառուցվածքը ոսկրին տալիս է արտակարգ ամրություն: Հոդերի, կապանների և ջլերով ոսկրերին միացած մկանների հետ ոսկրը կատարում է հենաշարժական գործառույթ, ինչպես նաև արտաքին վնասակար ազդակներից պաշտպանում է առանձին օրգաններն ու համակարգերը: Ոսկրածուծի շնորհիվ այն նաև արյունաստեղծ օրգան է և հանքային աղերի պահեստարան: Ոսկրանյութի, ինչպես նաև ոսկրածուծի սնուցումը կատարվում է շրջոսկրի զարկերակային ցանցից ծագող անոթներով:
Սաղմի ոսկրերը կազմված են աճառային հյուսվածքից. ծնվելու պահից ոսկրացումը տեղի է ունենում միայն երկար խողովակավոր ոսկրերի (օրինակ՝ ազդրոսկրի, բազկոսկրի, սրունքոսկրի) միջնահատվածներում: Ոսկրի մնացած բաժինների ոսկրացումը կատարվում է տարբեր ժամկետներում, բայց որոշակի տարիքում: Ոսկրային հյուսվածքի տարիքային փոփոխություններն այնքան բնորոշ են, որ մարդաբաններին հնարավորություն են տալիս պեղումների ժամանակ հայտնաբերված ոսկրերով որոշել հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց տարիքը: Երեխաների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութերը, ինչով պայմանավորված է ոսկրի առաձգականությունը. դրանով են բացատրվում մանկական տարիքում ոսկրերի կոտրվածքների հազվադեպությունը և համեմատաբար թեթև ընթացքը: Տարեց մարդկանց ոսկրերում օրգանական նյութերը նվազում են, ոսկրերը դառնում են փխրուն, և ոսկրաբեկորների սերտաճումը դժվարանում է: Ներզատիչ գեղձերի արտադրած հորմոնները որոշակի նշանակություն ունեն ոսկրերի չափերի, կենսաքիմիական կազմի և այլ հատկությունների ձևավորման համար: Ոսկրային համակարգի զարգացման վրա որոշակիորեն ազդում է մարդու ապրելակերպը: Առանձին ոսկրերը և ամբողջ կմախքը համաչափ են զարգանում ֆիզիկական բեռնվածության ներքո: Սակավաշարժությունը հանգեցնում է հետադարձ երևույթների. ոսկրերը կորցնում են մեխանիկական ամրությունը և կարող են ձևափոխվել: Ուստի խիստ կարևոր է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը: Ոսկրերի (հատկապես՝ երեխաների) ձևավորման գործում կարևոր դեր է կատարում ռացիոնալ սնունդը: Կալցիումի և ֆոսֆորի պահանջներն օրգանիզմում լրացնում են կաթն ու կաթնամթերքը: Կարևոր նշանակություն ունի նաև սննդում տարբեր միկրոտարրերի, օրգանական և այլ նյութերի բնականոն փոխհարաբերությունը: 
Տես նաև Կմախք, Մարդ: