Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ-ներ) չճանաչված թռչող մարմիններ են: ՉԹՕ-ների՝ որպես այլմոլորակային սարքերի մասին պատկերացումը գալիս է վաղ անցյալից: Այդ են վկայում տարբեր երկրներում հայտնաբերված ժայռապատկերներում հանդիպող հուր արձակող, երկնքում թռչող տարօրինակ առարկաների պատկերները: Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ պատմել են, որ երկնքում տեսել են ինչ-որ տարօրինակ առարկաներ: Սակայն այդպիսի վկայություններն անհամեմատ շատացան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 1947 թ-ին ամերիկյան մի օդաչու Վաշինգտոն քաղաքի (ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգ) վրայով ինքնաթիռը վարելիս հաղորդեց, որ երկնքում տեսնում է կլորավուն, ափսեներ հիշեցնող օբյեկտներ: Այդ դեպքից հետո ՉԹՕ-ները հաճախ սկսեցին անվանել նաև «թռչող ափսեներ»:
XX դարի 50–60-ական թվականներին բազմահազար հաղորդագրություններ ստացվեցին ՉԹՕ-ների հայտնաբերման վերաբերյալ: Դրանք շատ էին հատկապես ԱՄՆ-ում. 1948–69 թթ-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ավելի քան 12.000 հաղորդագրություն է արձանագրվել ՉԹՕ-ների հայտնվելու մասին: 1969 թ-ից հետո ՉԹՕ-ների վերաբերյալ պաշտոնական արձանագրություններ չեն կատարվել, սակայն բազմաթիվ երկրներում մարդիկ շարունակում են տեսնել այդպիսի օբյեկտներ: Կատարվել են նաև գիտական հետազոտություններ. ստացված արդյունքների մասին հաղորդագրությունները հրապարակվել են մի քանի անգամ: Դրանցից ամենակարևորներից մեկը 1969 թ-ին հրապարակել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Գիտնականներին հաջողվել է տալ ՉԹՕ-ների հայտնաբերման բազմաթիվ դեպքերի միանգամայն բնական բացատրությունը, օրինակ՝ «թռչող ափսեների» շատ նման են արտասովոր ձևի ամպերը: Այլ դեպքերում պարզվել է, որ ՉԹՕ-ների են նման երկնաքարերը, հրթիռները, արհեստական արբանյակները կամ ամպերի բարձր շերտերից անդրադարձվող արտացոլանքները:
ՉԹՕ-ների հայտնաբերման ոչ բոլոր դեպքերն են բացատրելի, սակայն գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդ օբյեկտներն այլ աշխարհներից եկվորներ չեն, այլ բնության երևույթներ են կամ ստեղծված են մարդու ձեռքով: Այնուամենայնիվ, հսկայական թվով մարդիկ շարունակում են հավատալ ՉԹՕ-ների՝ այլմոլորակային տիեզերանավեր լինելու վարկածին, և այդ թեմաներով ստեղծվում են բազմաթիվ գրքեր, կինոֆիլմեր, կազմվում հեռուստատեսային ծրագրեր և այլն: