Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սանտյագո
Տարածքը՝ 
756,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
16,5 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
չիլիական պեսո
Օսոռնո հրաբուխը
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն
Չիլին զարգացած խաղողագործության երկիր է, որի հիմքի վրա զարգացել է նաև գինեգործությունը:
 Չիլիի Հանրապետություն
Չիլին պետություն է Հարավային Ամերիկայի հարավ-արևմուտքում: Խաղաղ օվկիանոսի ափով 4300 կմ երկարությամբ ձգվում է հյուսիսից հարավ: 
Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Անդյան լեռները, որոնք առաջացնում են երկայնակի ձգվող 3 գոտի՝ Գլխավոր Կորդիլիերա, Առափնյա Կորդիլիերա և նրանց միջև գտնվող միջլեռնային իջվածքը` Երկայնակի հովիտը: Հարավում և արևելքում են Պատագոնիայի և Հրո Երկիր հարթավայրերը, հյուսիսում՝ Ատակամա անապատը: Անդերի առանձին գագաթներ ունեն ավելի քան 6000 մ բարձրություն (առավելագույնը՝ 6880 մ՝ Օխոս դել Սալադո լեռ) և ծածկված են սառցադաշտերով: Չիլին գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը: Ընդերքում կան մոլիբդենի, պղնձի, ծծմբի, երկաթի, մանգանի, նավթի, գազի, ածխի պաշարներ:
Հյուսիսից հարավ մեծ ձգվածության պատճառով կլիման բազմազան է. հյուսիսում արևադարձային է, անապատային, միջինում՝ չոր մերձարևադարձային, հարավում՝ ծովային: Գետերը կարճ են, ոչ ջրառատ. առավել նշանավոր են Լոան, Ուասկոն, Լիմարին, Բիո Բիոն: Կան բազմաթիվ լճեր: Արտահայտված է լանդշաֆտի վերընթաց գոտիականությունը: Կենդանիներից կան ագուարաչայ աղվես, վագրակատու, ջրասամույր, ճահճակուղբ, ուղտայծ և այլն: Շատ են թռչունները:
Չիլիի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիների բազմաթիվ ցեղեր (այմարաներ, չանգոներ և այլք): XV դարում ինկերը հյուսիսում բնակվող ցեղերին տարհանել են դեպի հարավ, իսկ XVI դարի 30-ական թվականներին ներխուժել են իսպանական նվաճողները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1818 թ-ի փետրվարի 12-ին:
1970 թ-ին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ Սալվադոր Ալիենդեն, և երկիրը որդեգրեց զարգացման սոցիալիստական ուղին: Սակայն, դա 1973 թ-ին ընդատվեց գեներալ Ավգուստո Պինոչետի արյունալի խռովությամբ, որին զոհ գնացին հարյուրավոր քաղաքացիներ, և ինքնասպան եղավ նախագահ Ալիենդեն: Պինոչետի վարչակարգի գոյության 17 տարվա ընթացքում տնտեսության մեջ իրականացվեցին արմատական փոփոխություններ, առաջնությունը տրվեց շուկայական հարաբերություններին: 1988թ-ին Չիլիում վերականգնվեցին ժողովրդավարական կարգերը, և ներկայիս Չիլին զարգացող ժողովրդավարական երկիր է:
Բնակչության 90%-ը չիլիացիներ են, բնակվում են նաև հնդկացիական ցեղեր: 
Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Կոնսեպսիոնը, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Չիլյան, Տալկաուանոն, Տեմուկոն:
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է (պղնձի, մոլիբդենի, բորակի արդյունահանությամբ առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում, վերջինս հայտնի է չիլիական բորակ անունով): Զարգացած են արդյունաբերության տեքստիլ, սննդի, մեքենաշինական, նավթամշակման, քիմիական ճյուղերը:
Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի 8%-ը: Պարենային նշանակության մշակաբույսերն են ցորենը, վարսակը, գարին, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: Զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը:
Չիլիում պահպանվել են հնդկացիական հնագույն ամրոցներ, զանազան պատկերներով և երկրաչափական նախշերով ձևավոր խեցեղեն իրեր, մետաղե զարդեր: Այդ արվեստի ավանդույթները մասամբ պահպանվել են Չիլիի ժողովրդական ստեղծագործության մեջ:
Հանրահայտ են չիլիացի բանաստեղծներ Լազար Ռուբեն Դարիոն, Գաբրիելա Միստրալը, Պաբլո Ներուդան և ուրիշներ:

Հայերը Չիլիում
Չիլիում հայ համայնքը ձևավորվել է 1930-ական թթ-ին՝ հիմնականում Սանտյագոյում: Հայերն աշխատել են գլխավորապես արդյունաբերության, առևտրի ու շերամապահության ոլորտներում, ունեցել են գուլպայի գործարան, ատաղձագործարան, քիմիական արտադրություն և բազմաթիվ վաճառատներ:
1939 թ-ին Նորայր քահանա Տեր-Խորենյանի նախաձեռնությամբ հիմնվել է համայնքի համայնքային մարմինը (ատենապետ` Անդրանիկ Պալոյան, պատվո նախագահ` Թագվոր Պատրճյան):
1950-ական թվականներին համայնքը համալրվել է Թուրքիայից, Պաղեստինից, ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից եկած հայերով: 1959 թ-ին ստեղծվել է Հայ թատերասիրաց միությունը (ռեժիսոր` Մ. Ժերինյան), գործել է գրադարան, հայկական երգչախումբ (ղեկավար՝ Կ. Լոթիկյան):
Ներկայիս 1500-ի հասնող հայերի մեջ գերակշռում են արաբախոս հայերը, ովքեր, Սանտյագոյից բացի, ապրում են նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտս և այլ քաղաքներում:
Ազգային կյանքը ղեկավարում է հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը, Սանտյագոյում` Հայի տունը` կիրակնօրյա դպրոցով: Հայի տան սենյակներից մեկն էլ վերածել են Սուրբ Աստվածածին մատուռի:
Չիլիում հայտնի հայերից են պատմաբան Ռիկարդո Կույումջյան Բերգմալին, նրա եղբայրը` Էռնանը (ծովային ուժերի դերծովակալ), Էնրիկե Մելքոնյանը, Լուսիա Ավետիքյանը և ուրիշներ: Չիլիի գեղարվեստի ակադեմիայի անդամ է արգենտինահայ երգահան Ալիսա Թերզյանը: