Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական երկարաթև չղջիկ
Մեհելիի պայտաքիթ չղջիկ
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ
Չղջիկները (թռչող մկներ) միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին: Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք: ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում: 
Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում:
Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար: Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թըռչում՝ որսի: Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը: Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում: Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով: Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին: 
Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ: 
Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով: Տարածված են չափավոր կլիմայով վայրերում: Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ: Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի: 
Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են: Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով:
Նատերերի գիշերաչղջիկ
Չղջիկների խումբ քարանձավում








  • Հարավային Ամերիկայում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են վամպիրներ: Նրանք սնվում են միայն կաթնասունների ու թռչունների թարմ արյունով: Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից: Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ հիվանդություններով (այդ թվում՝ կատաղությամբ) վարակվելու վտանգը: