Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Իսլամաբադ
Տարածքը՝ 
803,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
161,2 մլն
Պետական լեզուները՝ 
ուրդու, անգլերեն
Դրամական միավորը՝ 
պակիստանյան ռուփի
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը
Կարակորում լեռնաշղթան
Պակիստանի Իսլամական Հանրապետություն
Պակիստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Արաբական ծովի ափին: 
Երկրի արևելյան և հարավարևելյան մասերում տարածվում է Ինդոս գետի ցածրադիր հարթավայրը, որի հյուսիսային մասը կոչվում է Փենջաբ, իսկ հարավայինը՝ Սինդ, որը ողողվում է Արաբական ծովի ջրերով: Հյուսիսում վեր են խոյանում Հինդիկուշի (ամենաբարձր գագաթը Տիրիշմիր լեռն է, 7690 մ) և Հիմալայների համակարգին պատկանող բարձր լեռները: Երկրում մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները: Ընդերքում կան նավթի, գազի, ածխի, երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, քրոմիտների, ծարիրի, բարիտի, ծծմբի, քարաղի, գիպսի, կրաքարերի և կավերի հանքավայրեր:
Կլիման արևադարձային է, հյուսիս-արևմուտքում՝ մերձարևադարձային: Լեռներում հստակ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Գլխավոր գետը Ինդոսն է՝ Սաթլեջ և Քաբուլ վտակներով: Բուսականությունն առավելապես տափաստանային և կիսաանապատային է: Անտառները կազմում են երկրի տարածքի 37%-ը: Ծառատեսակներից հանդիպում են կաղնի, եղևնի, սոճի, հիմալայան մայրի: Հովիտներում, բնակավայրերի մերձակայքում կան փյունիկյան արմավենու, ցիտրուսների, ձիթենու, թթենու տնկադաշտեր, մրգատու այգիներ:
Կենդանական աշխարհը բազմազան է. կան ընձառյուծ, բորենի, շնագայլ, պարսկական եղնիկ, վայրի ոչխար, կրծողներ, օձեր, Ինդոսում՝ կոկորդիլոսներ: Արաբական ծովը հարուստ է ձկներով:
Պակիստանը կազմավորվել է 1947 թ-ին, երբ անգլիական նախկին գաղութ Հնդկաստանը բաժանվեց 2 երկրների՝ Պակիստանի և Հնդկաստանի: Մինչև 1971 թ. Պակիստանը կազմված էր 2 մասից՝ Արևմտյան Պակիստանից (ներկայիս Պակիստանը) և Արևելյան Պակիստանից, որտեղ 1971 թ-ին իր անկախությունը հռչակեց Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետությունը:
1977 թ-ին երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, իսկ 1988 թ-ի օգոստոսին ավիավթարից նախագահ Մուհամեդ Զիա ուլ Խակի զոհվելուց հետո իշխանությունն անցավ քաղաքացիական կառավարությանը:
Պակիստանը բազմազգ պետություն է: Հիմնական ժողովուրդներն են փենջաբցիները, սինդհերը, փուշթուները, բելուջները: 
Խոշոր քաղաքներն են Կարաչին, Լահորը, Իսլամաբադը, Հայդարաբադը, Գուջրանվալան, Ռավալպինդին:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Երկրագործության համար ամենահարմար տարածքն Ինդոսի հովիտն է (Փենջաբ): Այդ պատճառով էլ մարդիկ վաղուց ի վեր բնակություն են հաստատել Փենջաբում: Դաշտերը ոռոգելու համար Ինդոսն ու նրա վտակները միացվել են մեծ ու փոքր բազմաթիվ ջրանցքներով: Ոռոգվող հողերում մշակում են ցորեն, բամբակենի, բրինձ, շաքարեղեգ, ծխախոտ, բանջարեղեն: Տարեկան 2 բերք են հավաքում:
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը: Կան ավտոհավաքման, պարարտանյութերի, ցեմենտի, ապակու արտադրության ձեռնարկություններ:
Պակիստանի ամենախոշոր քաղաքը Արաբական ծովի ափին գտնվող Կարաչին է: Այն երկրի ծովային դարպասն է:
Հին քաղաքներում շատ են գեղեցիկ տներն ու այգիները: Տներից վեր  խոյանում են սլացիկ մինարեները, որտեղից աղոթքի են կանչում մահմեդականներին: