Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պանամա
Տարածքը՝ 
77,08 հզ. կմ2
Բնակչությունը՝
3,3 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
բալբոա
Իսպանացի կոնկիստադոր Նունյես դե Բալբոայի (1485–1517 թթ.) հուշարձանը մայրաքաղաք Պանամայում
Պանամայի Հանրապետություն
Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում: Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը  (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է: Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը: Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը:
Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ: Խոշոր գետը Չագրեսն է: Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ):
Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով:
1501 թ-ին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը: 1519 թ-ին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը: Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար: Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր: Ջրանցքի կառուցումը  1879 թ-ին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թ-ին անցավ ԱՄՆ-ին: Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թ-ի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը: Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր: Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թ-ին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թ-ի հունիսի 12-ին: Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում: Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ:
XX դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում: 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը: ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թ-ի պայմանագիրը: 1977 թ-ին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թ-ի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը: Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը` ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513թ-ին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս:
Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները` հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ): 
Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը:
Պանաման գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն: Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ: