Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պորտ Մորսբի
Տարածքը՝ 
462,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
6 մլն
Պետական լեզուները՝ 
անգլերեն, 
տեղական լեզուներ
Դրամական միավորը՝ 
կինա
Պորտ Մորսբիի բնակիչներ
Պապուա-Նոր Գվինեա պետությունը գտնվում է Օվկիանիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրիան, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ:
Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000–4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը:  Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր: Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով: Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են: Աճում է ավելի քան 20 հզ. բուսատեսակ, որոնց մեծ մասը բնաշխարհիկ է: Տարածված են մշտադալար անտառները, լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականութունը: Կենդանիներից կան գորշուկ, ծառի ագեվազ և կուսկուս պարկավորներ, օձեր, մողեսներ, ջրերում` կոկորդիլոս, կրիա: Բազմաթիվ ու բազմատեսակ են թռչունները (կազուարներ, դրախտահավեր և այլն):
Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասը` Պապուան, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, իսկ հյուսիսարևելյան մասը զավթել է Գերմանիան:
XX դարի սկզբից Նոր Գվինեան պատկանել է Ավստրալիային: 1949 թ-ին Պապուան և Նոր Գվինեան վարչականորեն միավորվել են: Երկիրն անկախ է հռչակվել 1975 թ-ի սեպտեմբերի 16-ին:
Երկրի հիմնական բնակիչները պապուասներն ու մելանեզացիներն են, որոնք խոսում են ավելի քան 700 լեզվով ու բարբառով: Խոշոր քաղաքներն են Պորտ Մորսբին, Լաեն, Մադանգը:
Պապուա-Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբին
    Պապուա-Նոր Գվինեայի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը (պղինձ, ոսկի, արծաթ) և գյուղատնտեսությունն են: Կան փայտամշակման, սննդի, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ:
Մշակում են կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, սրճենի, կակաո, թեյ, սորգո, բատատ և այլն:
Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ: