Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1623 թ., Կլերմոն 
Ֆերրան, Օվերն նահանգ, Ֆրանսիա
 1662 թ., Փարիզ


Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:
1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: 
Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման վրա և փիլիսոփայության մեջ: 1669 թ-ին հրատարակած «Խորհրդածություններ...» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը՝ մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:
Միավորների միջազգային համակարգում 1 Պա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ուժը՝ 1 մ2 մակերեսի վրա հավասարապես բաշխվելով: 
1 Պա = 1 Ն/մ2
   Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալն առավելապես հայտնի է որպես հիդրոստատիկայի հիմնական օրենքի՝ Պասկալի օրենքի հեղինակ: Նրա անունով Պասկալ (Պա) է կոչվել ճնշման և մեխանիկական լարվածության միավորը: