Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պատատուկ դաշտային
Պատատուկը պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույս է, թուփ կամ կիսաթուփ: Հայտնի է պատատուկի 180, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կալվերտի, փոփոխական, նեղատերև, դաշտային և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային պատատուկը)՝ ցանքերում:
Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկարությունը՝ մինչև 1 մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև: Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, կարոտին, C և E վիտամիններ: Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, նաև՝ որպես հակաբակտերային, հակաուռուցքային, ջերմիջեցնող միջոց:
Կալվերտի պատատուկը հանդիպում է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի գիհու նոսրանտառներում, չոր, խիստ քարքարոտ, խճային կամ կրային լանջերին, իսկ փոփոխական պատատուկը՝ Շիրակի և Երևանի մարզերի ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: