Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Ավտոմատոս» հին հունարեն բառը նշանակում է «ինքնուրույն գործող», ինքնաշխատ: 
Ավտոմատները մեզ շրջապատում են ամենուրեք, և մենք վաղուց արդեն վարժվել ենք այդ խելացի սարքերին:
Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, կառավարում գնացքներն ու օդանավերը, թռչում Տիեզերք, ճանապարհորդում դեպի Լուսին: Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կտոր են գործում, թողարկում պտուտակներ, կոճակներ, դեղահաբեր, կարկանդակներ, ատամնամածուկի պարկուճներ, լուսանկարչական ժապավենակոճեր և էլի շատ ու շատ բաներ: Ավտոմատը կարող է աշխատել շիկացած վառարանում ու ցուրտ տափաստանում, ծովի հատակին և Տիեզերքում:
Ավտոմատներն ունեն իրենց «զգայարանները»: Ավտոմատն ակնթարթորեն կանգնեցնում է հաստոցը, երբ «տեսնում է», որ մարդուն վտանգ է սպառնում: Ավտոմատ «քիթը» հանքահորում «զգում է» գազի հոտը և միացնում տագնապի ազդանշանը: Ավտոմատ «ականջները» լսում են ավտոմեքենայի շչակի ձայնը և դարպասը բացելու հրաման տալիս: «Ձեռքեր», «աչքեր», «քիթ», «ականջներ»... Իսկ «ուղե՞ղ»: Կարելի՞ է արդյոք այնպիսի ավտոմատ ստեղծել, որն ընդունակ լինի մտավոր աշխատանք կատարելու: Պարզվում է՝ այո:
Կան ավտոմատներ, որոնք բարդ հաշվարկներ են կատարում, պատրաստում նախագծեր, գծագրեր: Մարդիկ սովորել են կառուցել կառավարման շատ բարդ ավտոմատ մեքենաներ, ստեղծել են իսկական էլեկտրոնային «ուղեղներ»՝ համակարգիչներ: Դրանք իրենք են հաշվարկում և որոշում, թե ինչը երբ պետք է արվի, որպեսզի լավ աշխատի դոմնային վառարանը կամ էլեկտրակայանը, որպեսզի հրթիռը ճշտորեն վեր սլանա: Եվ դրանք էլ անհրաժեշտ բոլոր հրամաններն են տալիս այլ ավտոմատների, և իրենք էլ ստուգում, թե այդ հրամաններն ինչպես են կատարվում: Կան ավտոմատ թարգմանիչներ, շախմատային և այլ ավտոմատներ,  որոնք կարող են ձեզ հետ շախմատ ու  բազմաթիվ հետաքրքիր խաղեր խաղալ:
Ավտոմատ պահակ, վաճառող, բանվոր, հաշվապահ, ճարտարագետ, օդաչու... բոլորն էլ այսօր կան, աշխատում են և օգնում մարդկանց: Այդպիսի ավտոմատները կոչվում են ռոբոտներ: