Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ապագա պլազմային ռեակտորը կարող է այսպիսի 
տեսք ունենալ:
Պլազման իոնացած գազ է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են: Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը: Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով: Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում` էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից: Լաբորատոր պայմաններում և արդյունաբերության մեջ պլազման ստացվում է էլեկտրական պարպումներով, այրման ու պայթյունի դեպքում, գազապարպումային լամպերում, պլազմային արագացուցիչներում, գեներատորներում և այլուր:
Բոլոր նյութերը բարձր ջերմաստիճաններում անցնում են պլազմայի վիճակի: Քանի որ նյութն ունի 3՝ պինդ, հեղուկ և գազային վիճակներ, որոնց այն փոխարկվում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, պլազման հաճախ համարում են նյութի չորրորդ վիճակ, սակայն իրականում այն նյութի նոր ագրեգատային վիճակ չէ: Երբ պլազմայի ջերմաստիճանը T։105K է, պլազման ընդունված է համարել ցածրջերմաստիճանային կամ «սառը», իսկ Tա106K դեպքում՝ բարձրջերմաստիճանային կամ «տաք»: 
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում: Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար: Այդ նպատակով  պատրաստված  բազմաթիվ  սարքերից են տոկամակը, ստելառատորը և  պլազմային կիզակետը: Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային լազերներում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր:
Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար:
Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը: