Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1858 թ., Քիլ, Գերմանիա
1947 թ., Գյոթինգեն, Գերմանիա

Գերմանացի ֆիզիկոս-տեսաբան Մաքս Պլանկը քվանտային տեսության հիմնադիրն է: Ա. Էյնշտեյնն այդ մասին գրել է. «Պլանկի հայտնագործությունը հիմք է դարձել XX դարի ֆիզիկայում կատարվող բոլոր հետազոտությունների համար և, այդ ժամանակից սկսած, գրեթե ամբողջովին պայմանավորել ֆիզիկայի զարգացումը»:

Մաքս Պլանկը 1874–77 թթ-ին սովորել է Մյունխենի, 1877–78 թթ-ին՝ Բեռլինի համալսարաններում: 1885 թ-ից եղել է Քիլի, 1889 թ-ից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1894 թ-ին ընտրվել է Բեռլինի, 1926 թ-ին` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների, 1926 թ-ին՝ նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: 1930–37 թթ-ին նա եղել է Վիլհելմ կայսրի (1948 թ-ից՝ Մ. Պլանկի անվան) ընկերության նախագահը: 
Պլանկի հետազոտությունները նվիրված են թերմոդինամիկայում էնտրոպիայի և անշրջելիության հասկացությունների ճշտմանը, թերմոդինամիկայի 2-րդ սկզբունքի հիմնավորմանը: Գերմանացի ֆիզիկոս և քիմիկոս Վ. Նեռնստի մշակած էլեկտրոլիտների տեսության հիման վրա Պլանկը հաշվել է 2 էլեկտրոլիտային լուծույթների պոտենցիալների տարբերությունը:
Նա ներմուծել է ճառագայթման քվանտային բնույթի գաղափարը, որի համաձայն՝ ճառագայթումն արձակվում և կլանվում է վերջավոր բաժիններով՝ քվանտներով, իսկ քվանտի էներգիան՝ E = hn, որտեղ n-ն ճառագայթման հաճախականությունն է, h-ը՝ գործողության քվանտը կամ Պլանկի հաստատունը: Հիմնվելով քվանտի գաղափարի վրա՝ Պլանկը արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխումը՝ կախված ջերմաստիճանից, որը հայտնի է որպես Պլանկի ճառագայթման օրենք:
1900 թ-ի դեկտեմբերի 14-ը, երբ Պլանկը ֆիզիկայի գերմանական ընկերությունում զեկուցում է կարդացել տեսականորեն արտածված ճառագայթման օրենքի մասին, համարվում է քվանտային տեսության ծննդյան օրը: Այդ հայտնագործության համար Մաքս Պլանկը 1918 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Մեծ նշանակություն ունեն նաև Պլանկի՝ հարաբերականության տեսությանը նվիրված աշխատանքները: Նա արտածել է ռելյատիվիստական դինամիկայի հավասարումները և ստացել էլեկտրոնի էներգիայի և իմպուլսի կապի բանաձևը, հարաբերականության հատուկ տեսության շրջանակներում ընդհանրացրել է թերմոդինամիկայի տեսությունը:
Ֆիզիկայի գերմանական ընկերությունը սահմանել է Մաքս Պլանկի անվան ոսկե մեդալ: