Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Հասարակածային տրամագիծը՝ 2.274 կմ
Զանգվածը՝ 1,79x1022 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 5.900 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 4.300 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 6 երկրային օր 9 ժամ
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 247,7 երկրային տարի
Մակերևույթի ջերմաստիճանը՝ –230օC
Արբանյակները՝ 3
Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և մենք նրա մասին քիչ բան գիտենք: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Նույնիսկ հզոր աստղադիտակով դիտելիս Պլուտոնը երևում է չափազանց թույլ, առկայծող աստղի նման: Մինչև օրս ոչ մի տիեզերական զոնդ չի հասել այդ մոլորակին: Աստղագետները պարզել են, որ Պլուտոնը խիստ սառած, քարաբեկորներից ու սառույցից կազմված գունդ է: Հավանաբար այն պատված է սառած մեթանի «ձյունով»:
Պլուտոնը 1930 թ-ին հայտնաբերել է ամերիկացի աստղագետ Փերսիվալ Լոուելի (1855–1916 թթ.)՝ այդ մոլորակի որոնման նպատակով կառուցած աստղադիտարանի աշխատակից Քլայդ Թոմբոն: 
Պլուտոնն ունի 3 արբանյակ՝ Քարոն, Հիդրա և Նեկտա: Ամենամեծը Քարոնն է, որի տրամագիծը ընդամենը 2 անգամ է փոքր մոլորակից, այդ պատճառով գիտնականները երկար ժամանակ Պլուտոնը համարում էին կրկնակի մոլորակ: Արեգակնային համակարգի ոչ մի արբանյակի և մոլորակի համեմատական չափերն այդպիսին չեն: Իսկ 2006 թ-ին Միջազգային աստղագիտական միության գլխավոր նստաշրջանի որոշմամբ Պլուտոնը համարվել է թզուկ մոլորակ:
Պլուտոնի՝ իր առանցքի, և Քարոնի՝ Պլուտոնի շուրջը պտտման պարբերություններն իրար հավասար են: Այդ համաժամանակյա շարժման հետևանքով Պլուտոնը դեպի իր արբանյակն է ուղղված միշտ նույն կողմով, և Քարոնը երևում է Պլուտոնի միայն այդ կողմից: Քանի որ Պլուտոնից մինչև Քարոն  20 000 կմ է (20 անգամ փոքր է Երկրից մինչև Լուսին եղած հեռավորությունից), այդ արբանյակը Պլուտոնի մակերևույթից զգալիորեն ավելի խոշոր կերևա, քան Երկրից երևացող Լուսինը: