Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


բնածին պղինձ
Պղնձե թաս (բադյա)
Բաղնիքի պղնձե թասեր
Cu
Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Հայտնի է վաղ անցյալից: Դեռևս քարեդարյան մարդը կարող էր  քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի վերջը: Մ. թ. ա. 3000 թ-ին Քեոփսի բուրգը կառուցելիս քարերը հղկել են պղնձե գործիքներով: Անցյալում լեռնային ապարները մշակում էին` խարույկի մեջ շիկացնելով: Ավելի ուշ, կրակի մեջ օդ ներփչելով, ապարում պարունակվող պղնձի օքսիդներից և կարբոնատներից` ածխի առկայությամբ, ստացել են մետաղական պղինձ: Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի թերակղզու, իսկ հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu) հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի համաձուլվածքը՝ բրոնզը, և սկսվել է բրոնզի դարաշրջանը: 
Պղնձի միջին պարունակությունը երկրակեղևում 4,7x10–3% է (տարածվածությամբ 26-րդ քիմիական տարրն է): Բնության մեջ պղինձը հանդիպում է բնածին և միացությունների ձևով: Բնածին պղինձը հանդիպում է սովորաբար ցրոնային, հազվադեպ՝ մեծ կտորներով. 1857 թ-ին ԱՄՆ-ում Մեծ լճերի շրջանում գտնվել է պղնձի 420 տ կշռող բնակտոր: Հայտնի են պղինձ պարունակող 250 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովելինը, մալաքիտը, ազուրիտը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերը գտնվում են Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Չիլի, Մեքսիկա), Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Ասիայում (Իրան, Ֆիլիպիններ, Ճապոնիա, Ռուսաստան՝ Ուրալ, Ալթայ):
Պղինձը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է. այդ հատկությամբ զիջում է միայն արծաթին: Պղինձը սառեցնելիս կարծրանում է. փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ: Պղինձը քիմիապես պասսիվ է: Չոր օդում չի օքսիդանում, խոնավության առկայությամբ պատվում է հիմնային կարբոնատի՝ (CuOH)2CO3-ի կանաչ շերտով: Պղնձի միացությունները թունավոր են: Տարբեր մետաղների հետ պղինձն առաջացնում է համաձուլվածքներ:
Բարձր էլեկտրա- և ջերմահաղորդականության, կոռոզիակայունության, կռելիության և այլ հատկությունների շնորհիվ պղինձը լայն կիրառություն ունի: Նրանից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական ու կենցաղային իրեր և այլն: Պղնձի 30–40%-ն օգտագործվում է պղնձի համաձուլվածքներ ստանալու համար: Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:
Պղինձը կարևոր կենսատարր է, միկրոտարր. այն մտնում է ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական շարժընթացների: Պղինձ միկրոտարրը խթանում է բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը: Պղնձի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, առաջանում է մարդկանց և կենդանիների սակավարյունություն, արագանում են օքսիդացման շարժընթացները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթը: Պղնձի մեծ պարունակությունը նույնպես վնասակար է:
  • Հայաստանում հայտնի են Ալավերդու, Կապանի, Քաջարանի, Ագարակի, Շամլուղի պղնձի հանքավայրերը, որոնց հումքով է աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
  • Հայկական լեռնաշխարհում պղինձ հալել են մ. թ. ա. V հազարամյակի կեսից, իսկ բրոնզ` IV հազարամյակի վերջից: Պղնձագործությունը բարձր զարգացման է հասել միջնադարյան Հայաստանում: Դվինում, Անիում և այլ հնավայրերի պեղումներից հայտնաբերվել են պղնձե ու բրոնզե գոտիներ, կաթսաներ, գավաթներ, մատուցարաններ, աշտանակներ և այլ իրեր: Դվինում և Անիում գործել են նաև զարդերի պատրաստման արհեստանոցներ: