Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


մ. թ. ա. մոտ 570 թ.
մ. թ. ա. մոտ 500 թ.


Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը հայտնի է իբրև պյութագորասականություն:
Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ ու կատարյալ թվերի մասին ուսմունքը: Պյութագորասին է պատկանում այն հայտնի թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝ ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն (Պյութագորասի թեորեմ):
Հայ իրականության մեջ Պյութագորասի ուսմունքի մասին տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստության» երկում:
  • Հին հույն մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասի անվան հետ է կապված ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև կապ հաստատող թեորեմը, որ հայտնի է Պյութագորասի թեորեմ անվամբ: