Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Այսպիսի տեսք ունեն CD և DVD պնակիտները:
Պնակիտը կամ ամփոփ սկավառակը (անգլերեն՝ CD – compact disk) այսօր ծանոթ է բոլոր նրանց, ովքեր օգտվում են համակարգչից:
CD-ն տեղեկության սկավառակաձև օպտիկական կրիչ է, որի վրա գրանցված տեղեկությունն ընթերցվում է լազերային ճառագայթով: Առաջին CD-ներն ի հայտ են եկել 1979 թ-ին և լայն կիրառություն գտել 1981 թ-ից սկսած: Դրանք սկզբում նախատեսված էին միայն ձայնային տեղեկություն գրանցելու համար. թողարկվել են 650 Մեգաբայթ ծավալով ու խաղարկման 74 րոպե տևողությամբ և 700 Մեգաբայթ ծավալով ու 80 րոպե տևողությամբ սկավառակներ: Ավելի ուշ միայն CD-ն հարմարեցվել է նաև ոչ ձայնային տեղեկություն գրանցելու համար:
CD-ն 1 մմ հաստությամբ և 12 սմ տրամագծով թափանցիկ սկավառակ է: Այն պատրաստում են պոլիկարբոնատից, որի մի երեսին փակցնում են  ակրիլային լաքի պաշտպանիչ շերտով պատած ալյումինե բարակ թիթեղ:

Տեղեկության գրանցումը պնակիտի վրա
CD-ի վրա գրանցումը կատարվում է լազերային ճառագայթով՝ երկուական թվանշանային (0 և 1) կոդի միջոցով: «1»-ին համապատասխանող տեղեկությունը (տեղեկության առկայություն) սկավառակի վրա արձանագրվում է փոսիկի տեսքով (լազերային ճառագայթն այդ հատվածն այրում, խարափորում է), «0»-ին (տեղեկության բացակայություն) համապատասխանող տիրույթը մնում է հարթ՝ չայրված: Այդպես՝ 1 և 0 թվանշանների բազմության տարբեր զուգորդություններով սկավառակի վրա գրառվում են հնչյուններ, պատկերներ, տեքստեր:
CD-ի վրա տեղեկության գրանցումը լազերային ճառագայթով կատարվում է CD–ROM սարքով: Սկսած 1996 թ-ից՝ ավելի գործածական է DVD–ROM նոր սարքը, որն ունի տեղեկության գրանցման ավելի մեծ ծավալ՝ ավելի կարճալիք լազերային ճառագայթի օգտագործման շնորհիվ: Թողարկվում են միակողմանի և երկկողմանի միաշերտ ու երկշերտ DVD-ներ, որոնց հիշողության ծավալներն են համապատասխանաբար՝ 4,7 ու 8,5 և 9,4 ու 17,1 Գիգաբայթ: Այդ սարքը կարողանում է կարդալ նաև CD–ROM-ով գրանցված տեղեկությունը և համապիտանի է:
DVD տիպի պնակիտներն առավել նպատակահարմար են տեղեկությունը համակարգչից դուրս պահպանելու (պահոցներ կազմելու) համար, իսկ առօրյայում հիմնականում օգտագործվում է ֆլեշ կոչվող հիշողությունը (կամ կուտակիչը): Ֆլեշը հիշողության կիսահաղորդչային գրանցման բազմակի օգտագործման կոշտ տարատեսակ է և ավելի տարողունակ է, հարմար ու անվտանգ՝ տեղափոխության համար: Այն տեղավորվում է նաև գրպանում: