Այբուբեն
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
and 9999/99999Հ
Արագ Որոնում


Խնձորենու այգի
Պտղատու այգին գարնանը
Աշխարհում պտղատու այգիներն զբաղեցնում են մոտ 25 մլն հա:
Մարդն անհիշելի ժամանակներից սերմեր է տնկել իր կացարանի մոտ և սովորել է պահպանել համեմատաբար լավ պտուղ տվողները: Նման ընտրության շնորհիվ ժամանակի ընթացքում ստեղծվել են պտղատու բույսերի նոր՝ մշակովի ձևերը, որոնք վայրի տեսակներից խիստ տարբերվում են իրենց հյութալի ու խոշոր, քաղցր ու հաճելի պտուղներով: 
Այդպես ստեղծվել են խնձորենու, տանձենու, սալորենու և պտղատու այլ մշակաբույսերի բազմաթիվ ու բազմազան սորտեր, որոնց պտուղները միմյանցից տարբերվում են համով, չափերով, հասունացման ժամկետներով և ուրիշ շատ հատկանիշներով: Միայն 5 տեսակի պտղատու ծառերի՝ խնձորենու, տանձենու, դեղձենու, սալորենու և բալենու սորտերի թիվը հասնում է 17.500-ի: 
Պտղատու մշակաբույսերի ծագման հնագույն կենտրոններից են Այսրկովկասը, Առաջավոր և Միջին Ասիան, Չինաստանը, միջերկրածովյան երկրները:
Հայաստանը հնուց ի վեր պտղատու այգիներով հարուստ երկիր է:  Տարածված են եղել խաղողի, խնձորենու, տանձենու, զկեռենու, ընկուզենու այգիներ: Երկրի հնագույն բնակավայրեր Արմավիրում, Շենգավիթում, Գառնիում հայտնաբերվել են ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր, որոնք ունեն 6–9 հզ. տարվա հնություն: Վանի մոտ՝ Մհերի դռան վրա, Մենուա արքան (մ.թ.ա. 871–810 թթ.) թողել է հետևյալ հիշատակությունը. «Խաղողի և պտղատու այգի այստեղ տնկեցի, պատերով այն շրջապատեցի»: 
Հայկական բազմատեսակ պտուղների աճի և տարածման հիմնական  վայրը եղել է Այրարատ նահանգը: Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով այստեղ ստացվել են ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի բազմաթիվ տեսակներ, որոնցից համաշխարհային ճանաչում են ստացել դեղձերն ու ծիրանները:
Պտղատու տեսակների մշակությունը՝ պտղաբուծությունը, գյուղատնտեսական արտադրության ճյուղ է, որը բնակչությանը մատակարարում է զանազան տեսակի պտուղներ, պահածոների արդյունաբերությանն ու գինեգործությանը՝ հումք:
Հայ ընտրասերումնաբանները  ստացել են ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի, սերկևիլի, ելակի տասնյակ նոր սորտեր: