Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Մոտ 90 թ., 
Ալեքսանդրիա, Եգիպտոս
 մոտ 160 թ., 
Ալեքսանդրիա

Հին հույն գիտնական Պտղոմեոսը ստեղծել է Տիեզերքի երկրակենտրոն 
համակարգի՝ անշարժ Երկրի շուրջը մոլորակների շարժման տեսությունը, կազմել է Հին աշխարհի աշխարհագրական քարտեզը:

Կլավդիոս Պտղոմեոսը 127–151 թթ-ին ապրել է Ալեքսանդրիայում, կատարել աստղագիտական ուսումնասիրություններ: Նա իր ժամանակի աստղագիտությունը 13 գրքով շարադրել է «Ալմագեստ» աշխատությունում, որը մինչև XVI դարի 2-րդ կեսը՝ արեգակնակենտրոն համակարգի հաստատումը, եղել է ամենաօգտագործելի և արժեքավոր աստղագիտական երկը: «Ալմագեստում» Պտղոմեոսը տվել է նաև 48 համաստեղությունների 1022 աստղերի ցանկ: 
Տարրական երկրաչափության մեջ հայտնի է Պտղոմեոսի թեորեմը, ըստ որի՝ շրջանին ներգծված քառանկյան անկյունագծերի արտադրյալը հավասար է այդ քառանկյան հակադիր կողմերի արտադրյալների գումարին: Պտղոմեոսը հայտնի է նաև որպես ֆիզիկոս, մեխանիկոս, մաթեմատիկոս, փիլիսոփա, երաժշտության տեսաբան և հատկապես՝ աշխարհագետ ու քարտեզագիր: Նրա՝ 8 գրքից կազմված «Աշխարհագրությունը» անտիկ աշխարհի տեղանունների, աշխարհագրական հնագույն գիտելիքների գանձարան է: «Աշխարհագրության» 5-րդ գիրքը բովանդակում է Մեծ Հայքի, Կողքիսի, Իբերիայի (Վիրք) և Աղվանքի քարտեզների մանրամասն նկարագրությունը: Ըստ Պտղոմեոսի՝ Մեծ Հայքի տարածքը բաժանված էր 20 նահանգի, իսկ Փոքր Հայքի քարտեզը նկարագրված է Կապադովկիային վերաբերող գլխում: Նրա գիտական ժառանգությունը և հատկապես «Աշխարհագրությունը» մեծապես օգտագործել է VII դարի գիտնական Անանիա Շիրակացին:
Պտղոմեոսի անունով խառնարաններ են կոչվել Մարսի և Լուսնի վրա: