Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մեծաքիթ կապիկ
Իգրունկա ռոզալիա
Գորիլա
Լեմուրներ
Պրիմատները բարձրակարգ ընկերքավոր կաթնասունների առանձին կարգ են: Բաժանվում են 2 ենթակարգի՝ կիսակապիկների և կապիկների: Հայտնի են պրիմատների մոտ 200 ժամանակակից տեսակներ՝ միավորված 50 սեռում: Տարածված են Աֆրիկայի, Ասիայի, Հարավային և, մասամբ, Կենտրոնական Ամերիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Մարմնի երկարությունը 13–175 սմ է, կենդանի զանգվածը՝ 60 գ–180 կգ: Մեծամասնությունը պոչավոր է, կան նաև անպոչ տեսակներ (մարդանման կապիկներ): Մազածածկը առատ է: Շատ պրիմատներ ունեն վառ գունավորում: Աչքերը դարչնագույն են կամ դեղին: Վերջույթները հնգամատ են: Բութ մատը շարժուն է, հաճախ՝ հակադրված մյուս մատներին (որոշ տեսակներինը ապաճած է): Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած: Հոտառությունը հետզարգացած է: Աչքերը սովորաբար ուղղված են առաջ, տեսողությունը հիմնականում երկաչյա է (կապիկները, մարդկանց նման, օժտված են նաև գույները տարբերելու ունակությամբ): Կիսակապիկների գլխուղեղի ակոսները և գալարները քիչ են, ուղեղիկը լրիվ չի ծածկված կիսագնդերով: Կապիկների գլխուղեղի մեծ կիսագնդերը (ինչպես մարդունը) ունեն բազմաթիվ ակոսներ ու գալարներ և լրիվ ծածկում են ուղեղիկը: Ատամները 4 տիպի են՝ կտրիչներ, ժանիքներ, մեծ ու փոքր աղորիքներ: Բարձրակարգ պրիմատներն ունեն 32, կիսակապիկների մեծ մասը՝ 36 ատամ:
Պրիմատները գլխավորապես ծառաբնակ են, ապրում են հոտերով, երբեմն՝ զույգերով կամ միայնակ: Ամենակեր են, բայց սնվում են հիմնականում բուսական կերով: Պտղաբեր չեն, սակայն կարող են բազմանալ ամբողջ տարին: Ունենում են 1 ձագ (ցածրակարգները՝ 2–3): Կաթնագեղձերը հիմնականում 1 զույգ են, որոշ կիսակապիկներինը՝ 2–3 զույգ:
Պրիմատների գործնական նշանակությունը մեծ չէ: Բնիկներն օգտագործում են պրիմատների միսն ու մորթին: Պրիմատներին որսում են կենդանաբանական այգիների, բժշկակենսաբանական, գիտական հիմնարկների համար: Գլխաքանակի նվազման պատճառով մի շարք պրիմատներ գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Սպիտակաձեռք գիբբոն
Ճապոնական մակակ
Տուպայ

  • Պրիմատների նախահայրերը հավանաբար եղել են ժամանակակից տուպայների նման պարզունակ միջատակեր կաթնասուններ, որոնցից առաջացել են կիսակապիկները: Լայնաքիթ և նեղքիթ կապիկները հավանաբար առաջացել են պարզունակ երկարակրունկներից: Բրածո մարդանման կապիկները հայտնի են օլիգոցենից: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի միոցենային նստվածքներից գտնված դրիոպիտեկների տարբեր տեսակները, որոնց համարում են մարդանման կապիկների և մարդու նախահայրերը: