Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


H2
Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%: Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է Երկրի պրոտոնային ճառագայթումային գոտին: Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ:
Բնական ջրածինը բաղկացած է պրոտիում (1H) և դեյտերիում (2H) կամ D կայուն իզոտոպներից: Բնական ջրածինն աննշան քանակներով պարունակում է նաև ճառագայթաակտիվ՝ գերծանր ջրածին՝ տրիտիում (3H) կամ T, որը սինթեզվում է մթնոլորտի վերին շերտերում՝ տիեզերական նեյտրոնների և ազոտի փոխազդեցությամբ: Ծանր ջրածնի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում:
Ջրածնի մոլեկուլը երկատոմ է: Ատոմական ջրածինը քիմիապես ակտիվ է, մոլեկուլայինը՝ համեմատաբար պասսիվ: Ոչ մետաղների հետ ջրածինն առաջացնում է գազային միացություններ: Ջրածինն այրվում է՝ մեծ քանակությամբ ջերմություն անջատելով: 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդը պայթուցիկ է և կոչվում է շառաչող գազ: Բարձր ջերմաստիճաններում ջրածինը միանում է ալկալիական և հողալկալիական մետաղներին՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:
Ջրածին իոնի (H+) կամ այլ ատոմի հետ բևեռացված կապով միացած ջրածնի ատոմի մասնակցությամբ իրականանում է ջրածնական կապը, առանց որի Երկրի վրա գոյություն չէին ունենա հեղուկ ջուրը, սպիտակուցները, հետևաբար և կյանքը:
Ջրածինը հիմնականում օգտագործվում է ամոնիակ ստանալու համար, որը ելանյութ է ազոտական թթվի, ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ: Ջրածինն օգտագործվում է նաև սպիրտների, արհեստական հեղուկ վառելանյութերի, ճարպերի ջրածնավորման, օդերևութաբանական զոնդեր, օդապարիկներ և դիրիժաբլներ լցնելու (հելիումի խառնուրդով) համար: Ջրածնաթթվածնային այրիչներն օգտագործում են մետաղները զոդելու և կտրելու համար:

Ջրածնային ռումբ
Ջրածնային ռումբը մեծ ավերիչ ուժով զենք է: Նրա գործողությունը հիմնված է որպես միջուկային լիցք ծառայող ջրածնի տրիտիում և դեյտերիում իզոտոպներ պարունակող քիմիական խառնուրդում ընթացող ջերմամիջուկային սինթեզի վրա, որի ընթացքում ակնթարթորեն անջատվում է վիթխարի քանակությամբ էներգիա: Ջրածնային ռումբի (ինչպես նաև բոլոր միջուկային ռումբերի) պայթյունի ժամանակ ավերիչ ազդեցություն են գործում հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը և ճառագայթաակտիվ վարակումը:
Առաջին ջրածնային ռումբը փորձարկվել է 1953 թ-ին ԽՍՀՄ-ում:
Ջրածնի հայտնաբերման պատմությունից
Ջրածինն առաջինն ստացել ու հետազոտել է անգլիացի գիտնական Հ. Կավենդիշը 1776 թ-ին: Ցինկի ու երկաթի կտորների վրա աղաթթու կամ ծծմբական թթու լցնելիս նա նկատել է, որ անջատվում է ինչ-որ գազ: Այդ գազը երբեմն այրվում է հանգիստ, երկնագույն բոցով (որին անվանել է «այրվող օդ»), իսկ երբեմն՝ պայթյունով՝ առաջացնելով ջուր: 1787 թ-ին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն կատարել է հակառակ փորձը՝ ջրից ստացել է «այրվող գազը» և այն դասակարգել է քիմիական տարրերի շարքն ու անվանել ջրածին՝ այսինքն՝ ջուր ծնող: