Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջրիմուռներ.
1. բշտիկավոր ֆուկուս, 2. շաքարային լամինարիա, 3. ուտելի ալարիա (գորշ ջրիմուռներ),
4. բլթակավոր պորֆիրա, 5. ծալքավոր անֆելցիա (կարմիր ջրիմուռներ),
6. աղցանի ուլվա, 7. էնտերոմորֆա (կանաչ ջրիմուռներ),
8. սովորական խարա (խարային ջրիմուռ) ,
9. հատիկավոր բոտրիդիում (դեղնականաչ ջրիմուռ) ,
10. մելոզիրա (դիատոմային ջրիմուռ)
Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: 
Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ): 
Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:
Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ (մեկ կամ մի քանի բջիջներից կազմված թելաձև գոյացություններ): 
Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման), ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ (զոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռական ճանապարհներով: Ջրիմուռները դասակարգվում են 10 բաժնի՝ կապտականաչ, պիրոֆիտային, դեղնականաչ, գորշ, կարմիր, կանաչ, էվգլենային, խարային, դիատոմային: Ջրիմուռներից (հավանաբար՝ կանաչ)  են սկիզբ առել ցամաքային բույսերը: Գոյություն ունեն ջրիմուռների մի շարք էկոլոգիական համակեցություններ, որոնք միավորվում են 2 մեծ խմբերում՝ ջրում (մինչև 200 մ խորություններում) և ջրից դուրս (հողում, ծառերի վրա, խոնավ տեղերում) ապրողներ: Մանր, ազատ լողացող ջրիմուռները մտնում են պլանկտոնի կազմի մեջ և, մեծ չափերով բազմանալով, առաջացնում են «ջրի ծաղկում» (գունավորում): Բենթոսի կազմի մեջ մտնող ջրիմուռներն ամրանում են ջրի հատակին կամ այլ ջրիմուռների: Որոշ ջրիմուռներ համակեցություն են կազմում սնկերի, քարաքոսերի և կենդանիների հետ. կան մակաբույծ տեսակներ (որոշ կարմիր ջրիմուռներ): Նրանք օրգանական նյութի հիմնական արտադրողներն են ջրային միջավայրում (երկրագնդի օրգանական նյութի 80 %-ը ստեղծում են ջրիմուռները և մյուս ջրային բույսերը): Ջրիմուռները կեր են բոլոր ջրային կենդանիների համար: Մասնակցում են բուժիչ ցեխերի առաջացմանը: Որոշ տեսակներ (օրինակ՝ ծովակաղամբը) օգտագործվում են սննդի մեջ: Կան նաև կերազանգվածի, ագարի, սոսնձի, յոդի և այլ նյութերի ստացման համար որպես հումք ծառայող ջրիմուռներ: Առանձին ջրիմուռներ (օրինակ՝ քլորելան) փորձարկվում են որպես տիեզերանավերում նյութերի շրջանառությունն ապահովող կենսահամալիրների բաղադրիչներ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր) ստանալու համար: Կիրառվում են նաև ջրավազանների կանաչապատման համար և սենյակային աքվարիումներում: 
ՀՀ գրեթե բոլոր մարզերի ջրամբարներում, լճակներում, գետափերին, երբեմն՝ նաև հողում տարածված են կանաչ, կապտականաչ, դիատոմային և այլ ջրիմուռներ: Սևանա լճում ջրիմուռներն առաջացնում են «ջրի ծաղկում»` զգալիորեն վատացնելով ջրի որակը: Որոշ ջրիմուռներ ջրամբարների աղտոտվածության ցուցիչներ են: