Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Փոքր ջրոսպ
Ջրոսպը (ձկնոսպ, գորտնբույս) ջրոսպազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույս է: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ փոքր, ուռուցիկ, եռմասնյա, բազմարմատ՝ տարածված գրեթե բոլոր մարզերի՝ մինչև 2400 մ բարձրություններում գտնվող կանգնած և դանդաղահոս քաղցրահամ ջրերում: 
Մանր, կլորավուն կամ երկարավուն, կանաչ թիթեղիկներ են, սուզվում են ջրի մեջ կամ լողում ջրի երեսին: Թիթեղիկներից յուրաքանչյուրն ունի 1 մազանման արմատ, որը յուրացնում է սննդանյութերը, նաև պահպանում է թիթեղի հավասարակշռությունը ջրում: Թիթեղիկները ձևափոխված ընձյուղներ են և  կատարում  են տերևի գործառույթ:
Ծաղկում է հազվադեպ, ծաղիկները միասեռ են՝ առանց ծաղկակալի: Պտուղն ունի 1–7 սերմ: Վեգետատիվ ճանապարհով շատ արագ բազմանալով՝ հաճախ ծածկում է ջրի ամբողջ մակերևույթը: Աշնանը թիթեղիկի միջբջջային տարածությունները լցվում են ջրով, և այն իջնում է ջրի հատակը, գարնանը նորից ջրի երես է բարձրանում ու շարունակում բազմանալ:
Ջրոսպը ջրային միջատների, թռչունների, խոզերի կեր է: Նպաստում է մոծակների վերացմանը. ջրոսպով ծածկված ջրամբարներում մոծակների թրթուրները չեն զարգանում: Օգտագործվում է նաև գեղազարդիչ պարտեզագործության մեջ:  Բազմարմատ ջրոսպը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: