Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Մարդու գլխի ռենտգենանկար. գունավորված է, որպեսզի ավելի պարզ երևան գանգն ու գլխուղեղը:
Համակարգչային 
շերտագրության սարք
Հակադրական ռենտգենանկարն այսպիսի տեսք ունի:
Ռենտգենյան ճառագայթներն էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ են: Արեգակն ու մյուս աստղերն արձակում են ռենտգենյան ճառագայթներ, որոնք  կլանում է մեր մոլորակի մթնոլորտը և մեզ պաշտպանում դրանց վնասակար ազդեցությունից:
Թեև ռենտգենյան ճառագայթները ռադիոալիքների և լույսի նման ալիքներ են, սակայն ունեն անհամեմատ ավելի մեծ էներգիա, որի շնորհիվ կարող են թափանցել պինդ մարմինների, նաև մարդու օրգանների և հյուսվածքների միջով: Վերջիններս, իրենց հերթին, այդ ճառագայթները կլանում են այնքան ուժեղ, որքան խիտ է տվյալ հյուսվածքը, և ծանր են նրա պարունակած տարրերը (այսինքն՝ մեծ է քիմիական տարրի կարգահամարը պարբերական աղյուսակում): Օրինակ՝ նույնիսկ ոչ հաստ ոսկրային հյուսվածքը, որի կազմի 70%-ը հանքային աղեր են, 20%-ը՝ օրգանական նյութեր, 10%-ը՝ ջուր, կարող է կլանել ավելի շատ ռենտգենյան ճառագայթներ, քան ավելի մեծ ծավալով, բայց թեթև տարրերից բաղկացած շարակցական հյուսվածքը, մկանները, ճարպաբջջանքը և ոսկրը շրջապատող մաշկը:
Ռենտգենյան ճառագայթումն անտեսանելի լույսի ճառագայթների նման ներգործում է լուսանկարչական թղթի կամ ժապավենի վրա: Այն առաջացնում է նաև մի քանի քիմիական նյութերի և միացությունների լուսարձակում. եթե դրանք հավասար շերտով քսվեն ստվարաթղթի թերթիկի վրա, կստացվի լուսարձակող էկրան, որը ռենտգենյան ճառագայթման ազդեցության տակ կարող է մթության մեջ դեղնականաչավուն լույս արձակել: Այս հատկությունների շնորհիվ ռենտգենյան ճառագայթներն օգտագործվում են մարդու մի շարք վնասվածքների ու հիվանդությունների ախտորոշման նպատակով: Մարդու մարմնով անցնող ռենտգենյան ճառագայթումը սևեռակում են ռենտգենյան ժապավենի (ռենտգենագրություն) կամ լուսարձակող էկրանի (ռենտգենադիտում) վրա:
Ռենտգենադիտման եղանակը կիրառվում է կրծքի խոռոչի օրգանների հետազոտության ժամանակ:
Ռենտգենագրության ժամանակ ռենտգենյան նկարների (ռենտգենագիր) վրա լավ տեսանելի են ոսկրերի կառուցվածքը, նրանց ուրվագծերի խանգարման բնորոշ նշանները, առանձին ոսկրերի փոխդասավորությունները, բեկորների տեղաշարժերը: Բացի այդ, ռենտգենագիրը սևեռակում է այն, ինչը ռենտգենադիտման ժամանակ վրիպել է ռենտգենաբանի ուշադրությունից:
Հետազոտվող շրջանի առանձին շերտերի նկարները և շերտագիրը ստանալու հնարավորություն է տալիս շերտագրությունը (տոմոգրաֆիա): 
Ներկայումս ռենտգենյան հետազոտության մեջ ներդրվել է համակարգչային շերտագրությունը, որը հիմնվում է ռենտգենյան և էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի օգտագործման վրա: Սրտի և ստոծանու ուրվագծերի շարժումները գրանցվում են ռենտգենալեգրի (ռենտգենոկիմոգրաֆիա) միջոցով:
Մարմնի այն շրջանների (օրինակ՝ որովայնի խոռոչի) հետազոտության ժամանակ, որտեղ հյուսվածքների ամրությունը մոտավորապես միատեսակ է, ռենտգենյան հետազոտությունը հնարավոր դարձնելու համար օգտագործում են արհեստական հակադրավորման եղանակներ, այսինքն՝ ստամոքսի կամ աղիքների լուսանցք է ներմուծվում բարիումի սուլֆատի ջրային կախույթ, որը քսվում է դրանց պատերին, և էկրանի կամ ժապավենի վրա լրիվ պատկերվում են լորձաթաղանթի կատարները, ակոսները և այլ առանձնահատկություններ: 
Ռենտգենյան ճառագայթներով կարելի է հայտնաբերել մեխանիզմների մասերի ներքին թերությունները: Օդանավակայանի մաքսավորները ռենտգենյան սարքով ստուգում են ուղեբեռները: Գիտնականները ռենտգենյան ճառագայթներն օգտագործում են պինդ նյութերի ատոմական կառուցվածքն ուսումնասիրելու համար: 
Ռենտգենյան ճառագայթների մեծ չափաբաժինները վտանգավոր են. կարող են քայքայել օրգանիզմի բջիջները: Բժշկության մեջ ուժեղ ռենտգենյան ճառագայթումն օգտագործվում է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար:
Ուստի, ռենտգենյան ճառագայթների հետ մշտապես աշխատող մասնագետները պետք է ցուցաբերեն բացառիկ զգուշություն: 
Ռենտգենյան ճառագայթներ ստանում են հատուկ սարքերով, որոնք կարելի է տեսնել ցանկացած բուժարանում: 
Ռենտգենյան ճառագայթներ գալիս  են նաև Տիեզերքից: Աստղագետները կարծում են, որ դրանք բխում են Սև խոռոչներից, և ենթադրություններ են անում դրանց գտնվելու տեղի վերաբերյալ:

Պատմությունից
Ռենտգենյան ճառագայթները 1895 թ-ին հայտնաբերել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր (1901 թ.) Վիլհելմ Ռենտգենը (հետագայում դրանք կոչվեցին նրա անունով): Ապակե անոթով անցնող էլեկտրական հոսանքով փորձեր կատարելիս նա հանկարծ նկատեց, որ անոթն ինչ-որ ճառագայթներ է արձակում: Ռենտգենը բացահայտեց նաև, որ այդ խորհրդավոր կամ X ճառագայթները (ինչպես ինքն էր անվանել) ունեն որոշ պինդ նյութերի միջով թափանցելու հատկություն: