Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1826թ., Բրեզելենց, 
Ներքին Սաքսոնիա
 1866 թ., Սելասկա, Իտալիա

Գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Ռիմանը ստեղծել է իր անվամբ հայտնի ռիմանյան երկրաչափությունը:
Գեորգ Ռիմանը 1846–51 թթ-ին սովորել է Գյոթինգենի և Բեռլինի համալսարաններում, աշակերտել ճանաչված գիտնականների` մաթեմատիկոս Կ. Գաուսին, մեխանիկոս Կ. Յակոբիին, մաթեմատիկոս Պ. Դիրխլեին, ֆիզիկոս Վ. Վեբերին: 
1857 թ-ից Ռիմանը եղել է Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր, 1859 թ-ից՝ ամբիոնի վարիչ: Նա շարադրել է անալիտիկ ֆունկցիաների երկրաչափական տեսության հիմունքները, ներմուծել այսպես կոչված ռիմանյան մակերևույթի գաղափարը, տոպոլոգիայի մի շարք հիմնական հասկացություններ:
Ռիմանի առաջարկած մեթոդները լայն կիրառություն են գտել նրա հետագա՝ հանրահաշվական ֆունկցիաներին և ինտեգրալներին, դիֆերենցիալ հավասարումներին, թվերի անալիտիկ տեսություններին վերաբերող աշխատանքներում: 1854 թ-ին «Երկրաչափության հիմքում ընկած վարկածների մասին» դասախոսության մեջ Ռիմանը տվել է մաթեմատիկական տարածության ընդհանուր գաղափարը, ավելի մանրամասն դիտարկել այսպես կոչված ռիմանյան տարածությունները, որոնք Էվկլիդեսի ու Լոբաչևսկու տարածությունների ընդհանրացումն են և նորաստեղծ ռիմանյան երկրաչափության հիմքը:
Մաթեմատիկայի մեջ լայնորեն հայտնի են նաև Ռիմանի ինտեգրալ, Ռիմանի ձետա-ֆունկցիա, Ռիմանի հիպոթեզ հասկացությունները: