Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Ռնգեղջյուրները կազմում են միասմբակավորների կարգի կաթնասունների ընտանիքը: Հայտնի է ռնգեղջյուրների 3 սեռի 5 տեսակ: Կար ժամանակ, երբ այս կենդանիներն ապրում էին գրեթե ամենուրեք: Այժմ պահպանվել են (ընդամենը մի քանի հազար) միայն Աֆրիկայի և Ասիայի առանձին շրջաններում: Բնակվում են արևադարձային անտառներում, սավաննաներում, ափամերձ մացառուտներում, ճահիճներում:
Խոշոր կենդանիներ են: Մարմնի երկարությունը 2,5–4 մ է, մնդավի բարձրությունը՝ 1–2 մ, կենդանի զանգվածը՝ մինչև 3 տ և ավելի: Մաշկը հաստ է, մազազուրկ: Քթի և քթարմատի վրա ունեն 1–2 եղջյուր, որոնց երկարությունը մինչև 1 մ է: Ժանիքները հետզարգացած են: Պարանոցը կարճ է, մեջքը՝ կորացած: Ոտքերը եռամատ են, կարճ: Մատների ծայրերին կան կճղակներ: Գունավորումը մուգ մոխրագույն է: Լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած, տեսողությունը՝ թույլ: Չնայած մարմնի զգալի ծանրությանը՝ կարող են վազել մինչև 40–45 կմ/ժ արագությամբ: Կատաղած ռնգեղջյուրը սլանում է վիթխարի եղջյուրն առաջ ցցած և կարող է ոչնչացնել դեմը ելնողին: Բայց բավական է, որ մոտեցող ռնգեղջյուրի ճանապարհից մի կողմ քաշվես, և վատ տեսողության պատճառով  կենդանին կսլանա-կանցնի կողքովդ: Խոշոր կենդանիները չեն համարձակվում հարձակվել այդ հսկայի վրա, սակայն պիծակներն ու մլակները նրան հանգիստ չեն տալիս: Ցերեկը ռնգեղջյուրները քնում են մացառուտներում՝ կողքի պառկած ու ոտքերը խաչած, ահեղ խռմփոցով, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու: Սնվում են խոտաբույսերով, ընձյուղներով, թփերի տերևներով: Հաճախ շրջում են զույգերով, հազվադեպ՝ փոքր խմբերով: Ռնգեղջյուրն ահռելի ստամոքս ունի (երկարությունը 1,5 մ է, լայնությունը՝ 75 սմ), և այն լցնելու համար նա արածում է ողջ գիշերը: Հղիությունը տևում է 17–18 ամիս, ունենում է 1 ձագ՝ մոտ 25 կգ քաշով:
Ռնգեղջյուրի միսն օգտագործում են սննդի մեջ, մաշկը՝ տարբեր իրեր պատրաստելու համար: Եղջյուրների բուժիչ հատկությունների համար ռնգեղջյուրներին որսում են: Անխնա ոչնչացման հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է, և այժմ նրանք գտնվում են պահպանության ներքո: