Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Կանաչ բույսը և ծաղիկները
Սամիթը (բաղբակ, տերաթողիկ) նեխուրազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույս է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված Եվրոպայի հարավում, Եգիպտոսում, Եթովպիայում: Առավել տարածված է բուրավետ սամիթը. մշակվում է Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, ՀՀ բոլոր մարզերում: Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրությունը՝ 40–120 սմ: Տերևները հերթադիր են, բազմակի փետրաձև կտրտված, ասեղնաձև, ցողունի վերին մասում՝ նստադիր, ստորինում՝ կոթունավոր՝ դեղնականաչավունից մինչև թխակապույտ կանաչ: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, դեղին: Ծաղկում է մայիս–օգոստոսին: Պտուղը ձվաձև կամ լայն էլիպսաձև սերմիկ է: Սերմերը մանր են, գորշագույն: Համեմունքային բույս է. օգտագործում են թարմ և չորացրած՝ աղցանների և կերակուրների մեջ, կիսահասուն ծաղկացողունները՝ թթուներ պատրաստելիս: Սամիթը հարուստ է երկաթի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղերով, B խմբի, C վիտամիններով, կարոտինով (A– նախավիտամին): Յուրահատուկ համն ու բույրը պայմանավորված են սերմերում պարունակվող եթերայուղերով: Օգտագործում են հրուշակեղենի, օծանելիքի, պահածոների արտադրության մեջ: 
Սամիթը ցրտադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ: Աճեցվում է բաց և փակ գրունտում:
  • Սամիթի պտուղներից ստանում են անեթին պատրաստուկը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հակակծկումային միջոց, սամիթաջուրը՝ նորածին երեխաների ստամոքսի ցավերը մեղմելու և գազերը հեռացնելու համար: