Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ապիա
Տարածքը՝ 
2,93 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
214 հզ.
Պետական լեզուները՝ 
անգլերեն, սամոերեն
Դրամական միավորը՝ 
տալա
Սամոայի Անկախ Պետություն
Սամոան պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Պոլինեզիայում՝ Սամոա կղզեխմբի արևմտյան՝ Սավայի, Ուպոլու, Մանոնո և Ապոլիմա կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է:
Կղզիներն ունեն հրաբխային ծագում, ափերը բարձրադիր են, ժայռոտ, անտառապատ: Կլիման արևադարձային է. ամառը շոգ է ու խոնավ, ձմեռը՝ ցուրտ ու չոր:
Կղզիները հնագույն ժամանակներից բնակեցված են եղել պոլինեզիացիներով, XVIII դարում թափանցել են եվրոպացի գաղութարարները: 1899 թ-ին Արևմտյան Սամոան զավթել է Գերմանիան, իսկ 1914 թ-ին՝ Նոր Զելանդիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հունվարի 1-ին:
Բնակչության 99%-ը սամոացիներ են, մի շարք փոքր կղզիներ անմարդաբնակ
Սուրբ Հովսեփի մայր տաճարը Սամոայի  մայրաքաղաք Ապիայում
են: Երկրի մայրաքաղաք Ապիան գտնվում է Ուպոլու կղզում:
Տնտեսության հիմքը հողագործությունն է: Պարենային գլխավոր մշակաբույսերն են կոկոսյան արմավենին, ադամաթուզը, կակաոն, սրճենին, մշակում են նաև բատատ, եգիպտացորեն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Ավանդական զբաղմունք է նաև ձկնորսությունը: