Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արևադարձային սավաննա
Սավաննան (անտառատափաստան) մերձհասարակածային գոտում տարածված չորասեր բուսականության տիպ է: Սավաննաները տարածված են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում՝ Գվիանական բարձրավանդակում և Օրինոկո գետի ավազանում (լյանոսներ), Բրազիլիայում (կամպոսներ), Ավստրալիայում և Հնդստան թերակղզում: Սավաննաներին բնորոշ է տեղումների սեզոնայնությունը, այսինքն՝ չոր ու խոնավ ժամանակաշրջանների և ամբողջ տարվա ընթացքում բարձր ջերմաստիճանների առկայությունը: Ըստ չորային ժամանակաշրջանի տևողության՝ տարբերում են խոնավ սավաննաներ (չոր ժամանակաշրջանի տևողությունը 2,5–5 ամիս է), չոր կամ տիպիկ սավաննաներ (5–7,5 ամիս) և փշաթփուտային կամ անապատացված սավաննաներ (7,5–10 ամիս):
Սավաննաներում տիրապետում են չորասեր խոտաբույսերը: Հատուկենտ կամ փոքր խմբերով աճում են նաև չորասեր ծառեր:
Խոնավ սավաննաները բաղկացած են փարթամ հացազգիներից, հատկապես տարածված են կծմախոտը, երկար, թավոտ տերևներով շաքարեղեգը, հասկաքիստը և այլն: Այստեղ աճող ծառերը հիմնականում ցածրահասակ են, ունեն հովանոցաձև սաղարթներ (օրինակ` հովանոցաձև ակացիաները): Սաղարթի հովանոցաձևությունը պաշտպանում է ծառերը այդ շրջաններին բնորոշ քամիներից: Խոնավ սավաննաներում հանդիպում են նաև բարձրահասակ ծառեր (օրինակ` բաոբաբներ, շշածառեր, որոնք հարմարված են անցկացնելու չորային շրջանը (չոր ժամանակ դրանց կոշտ տերևները  թափվում են): Հաճախ տերևները փետրաձև են և շարժուն. արեգակի ճառագայթների նկատմամբ այնպիսի դիրք են ընդունում, որպեսզի կարողանան լավ պաշտպանվել դրանց ազդեցությունից: Մշտադալար տերևները թավոտ են և շատ կոշտ: Բողբոջները պաշտպանված են բողբոջաթեփուկներով: Ծառերի մեծամասնության բները ծածկված են հաստ կեղևով, որը լավ պաշտպանում է երաշտից: Հաստաբուն ծառերի բները պարունակում են ջրի մեծ պաշար, որը ծախսում են չորային սեզոնին:
Չոր կամ տիպիկ սավաննաներում խոտածածկը նոսր ու կարճ է, իսկ ծառերը՝ ցածրահասակ և հարթ սաղարթով, օրինակ՝ ակացիաների որոշ տեսակներ:
Փշաթփուտային կամ անապատացված սավաննաներում գերակշռում են ակացիաները: Խոտածածկը բաղկացած է ճմային հացազգիներից:
Սավաննաների խոնավության ռեժիմի վրա ազդում են նաև հողաբուսական պայմանները, որոնց տարբերությամբ է պայմանավորված համանման կլիմայով շրջաններում լանդշաֆտակենսաաշխարհագրական և տարբեր համալիրների առկայությունը: Առանձնացվում են նաև մարդու կողմից ստեղծված՝ մարդածին (անթրոպոգեն) սավաննաներ, որոնք արտաքին տեսքով նման են բնական սավաննաներին: