Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Սարի չամիչը (էֆեդրա, լեռնաչամիչ) սարիչամիչազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին լեռնային գոտում) և բարձր (Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի ստորին ու միջին լեռնային գոտիներում): Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին:
Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20–100 սմ): Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզը): Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման: Ծաղկում է ապրիլ–հունիսին: 
Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր: Էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի ժամանակ: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ: