Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Դաքար
Տարածքը՝ 
196,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
10,9 մլն 
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն, վոլոֆ
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Սենեգալի Հանրապետություն
Սենեգալը պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ: Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը: Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները: 
Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:
Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ: XV դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ: XVII–XIX դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թ-ին:
Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները: 
Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը:
Բնակավայր Սենեգալում
     Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի:
Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը: Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: