Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանուշակ
Lեզվաբույս (գլոկսինիա)
Չինական վարդ
Սենյակային բույսերը բնակարաններում և հասարակական վայրերում գեղագիտական նպատակով աճեցվող բույսերն են, մեծ մասամբ արևադարձային ու մերձարևադարձային ծագում ունեն, հարմարվել են լույսի պակասության, օդի ցածր հարաբերական խոնավության, սենյակային ջերմաստիճանի պայմաններին: Սենյակային բույսերը հիմնականում պատկանում են բեգոնազգիների, գնարբուկազգիների, շուշանազգիների, ապուզանազգիների, արմավազգիների ընտանիքներին: Կան գեղեցիկ ծաղիկներով (արագլախոտ, արջտակ, լեզվաբույս, չինական վարդ, հասմիկ, գնարբուկ, մանուշակ, դրախտավարդ և այլն), բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով (դիֆենբախիա, փեղուկ, աճատերև, պատենենի, կուսածաղիկ, հարաբույս, վիշապածառ, ծոփոր, մրտենի, պատկառուկ, բաղեղներ և այլն) սենյակային բույսեր: Դրանց մեջ կան նաև եթերայուղատու բույսեր և դեղաբույսեր (նարինջ, կիտրոն, դառը թուրինջենի, մանդարին, բերգամոտ, դափնի, ծնեբեկ, խորդենի, հալվե և այլն): Հասարակական և ծառայողական նշանակության սենյակներում աճեցնում են համեմատաբար քիչ պահանջկոտ, կոշտ, կաշեկերպ տերևներով (ռոդոդենդրոն, աֆրիկական կանեփ, դիֆենբախիա, վիշապածառ, ֆիկուս, պղպեղուկ և այլն) բույսեր:
Տարածված են նաև տարբեր կռզիներ, պտերներ, սոխուկավոր բույսեր, տրադեսկանցիա և սաղարթավոր ու ասեղնատերև ծառատեսակներ:
Որոշ սենյակային բույսեր (դափնեվարդ, մրտավարդ, գնարբուկ, շուշան, արջընկույզ և այլն) ցանկալի չէ աճեցնել բնակարաններում՝ հատկապես ննջասենյակներում (թունավոր են):