Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պոկերի չեմպիոնատ
Նարդի
Սեղանի թենիսի մրցումներ
Բիլյարդ
Հայտնի են բազմաթիվ խաղեր ու մարզաձևեր, որոնցով զբաղվում են սենյակում կամ խաղասրահում: Այդ խաղերը հաճախ խաղում են նաև ընտանեկան կամ ընկերական շրջապատում, հատկապես` վատ եղանակին: Դրանք հիմնականում ողջ աշխարհում տարածված ժամանցային խաղեր են, որոնցից են, մասնավորապես, թղթախաղը, սեղանի խաղերը, բիլյարդը, սեղանի թենիսը և այլն:

Թղթախաղ
Թղթախաղը հիմնականում խաղում են 52 խաղաթղթից կազմված կապուկով. խաղաթղթերը հավասարապես բաժանված են 4՝ փոսիկի, ագուռի, ագռավի և խաչի համագույների: Յուրաքանչյուր համագույն ունի 2–10 թվանշաններով համարակալած և նկարներով՝ զինվոր (վալետ), աղջիկ, թագավոր և մեկնոց (տուզ), խաղաթղթեր: 
Թղթախաղի ամենատարածված տեսակներն են վիստը, բրիջը և դրանց տարատեսակները: Այս խաղերում ամենամեծ խաղաթուղթը մեկնոցն է, այնուհետև վարընթաց արժեքով գալիս են նկարներով և թվանշաններով խաղաթղթերը: Խաղացողները համագույներից մեկը, օրինակ՝ խաչը, դարձնում են հաղթաթուղթ, ինչը նշանակում է, որ այդ համագույնի խաղաթղթերը «հարվածում» կամ «ծածկում» են մյուս համագույների ցանկացած խաղաթղթեր: Խաղացողներից մեկն սկսում է խաղը՝ նետում է առաջին խաղաթուղթը, մյուսները պարտավոր են, եթե կարող են, ծածկել այն նույն համագույնի խաղաթղթերով: Յուրաքանչյուր շրջան շահում է խաղարկվող համագույնի ամենամեծ խաղաթուղթը նետողը: Անհրաժեշտ համագույնի խաղաթուղթ չունենալու դեպքում խաղացողը նետած խաղաթուղթը կարող է «ծածկել» ցանկացած հաղթաթղթով, և այդ դեպքում շահում է ամենամեծ հաղթաթուղթը նետողը: Խաղը հաղթում է ամենաշատ միավոր շահած խաղացողը կամ թիմը:
Խաղաթղթերը Եվրոպա են բերել մահմեդականները XIV դարում: Այն ժամանակներում համագույները բոլորովին այլ տեսք ունեին՝ սրեր, գավազաններ, գավաթներ: Որոշ երկրներում դրանք օգտագործվում են մինչև այժմ: Հնդկաստանում, Չինաստանում և Կորեայում խաղում են իրենց ավանդական խաղակապուկներով. հնդկական խաղաթղթերը սովորաբար շրջանաձև են և ունեն 8, 10 կամ 12 համագույն՝ յուրաքանչյուրը 12 խաղաթղթով, իսկ չինական խաղաթղթերը շատ փոքրիկ են և նեղ:

Սեղանի խաղեր
Սեղանի բազմապիսի խաղերից շատերը վաղուց արդեն լայն տարածում են ստացել: Դրանց մի մասում հաղթելու համար բավական է, որպեսզի խաղացողի «բախտը բերի», սակայն մեծ մասը պահանջում է հմտություն և փորձ. օրինակ՝ տրիկտրակ (նարդու եվրոպական տարատեսակ) հինավուրց խաղը, որ խաղում են մինչև այսօր, պահանջում է և՜ հաջողություն, և՜ խաղալու ունակություն: Այն խաղում էին դեռևս հին հռոմեացիները: Քանի որ տրիկտրակ խաղում են զառերով, ապա մեծ է հավանականության հանգամանքը, սակայն, վերջին հաշվով, հաղթում է տարբերակների ճիշտ ընտրություն կատարողը: 
Այդպիսին է նաև արևելյան ազգերի հնագույն խաղը՝ Հայաստանում շատ տարածված նարդին: Այդ խաղի մասին հիշատակություններ կան Ֆիրդուսու «Շահնամեում» և Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագրքում»: Հայտնի են նարդու երկար, կարճ, բանտ, գարնան վարդ, իշխանական, ուսանողական և այլ տեսակներ: Նարդու խաղատախտակը, սովորաբար, երկփեղկ, հարթ տուփ է: Խաղում են երկուսով՝ 15-ական սև ու սպիտակ շրջանաձև, տափակ քարերով և 1–6 թվակիր զույգ զառերով: Հաղթում է նախատեսված փեղկում քարերն ավելի արագ հավաքող և ապա հանող խաղացողը: 1964 թ-ից Երևանում կազմակերպվում են նարդու քաղաքային և հանրապետական առաջնություններ:
Թղթախաղում և զառերով սեղանի խաղերում մեծ դեր է կատարում հավանականության գործոնը, որը կարող է նպաստել կամ, ընդհակառակը, խանգարել խաղացողին՝ ցուցադրելու իր վարպետությունը և հաջողության հասնելու խաղում:
Հաջողակ լինելը կամ «բախտը բերելը» գրեթե ոչ մի նշանակություն չունի սեղանի՝ վարպետություն պահանջող այնպիսի խաղերում, որոնցում խաղի ելքը կախված է խաղացողի ամենաճշգրիտ՝ իր համար ամենանպաստավոր քայլը կատարելու ունակությունից: Դրանցից ամենատարածվածը շախմատն ու շաշկին են:

Սեղանի թենիս
Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Խաղում են 2-ով (1-ը՝ 1-ի դեմ) կամ 4-ով (2-ը՝ 2-ի դեմ՝ զուգախաղ): Զուգախաղերում խաղընկերները գնդակը հետ են մղում հերթով:
Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ:
Խաղի կանոնները շատ պարզ են. երբ գնդակը սեղանից մեկ անգամ վեր է ցատկում, հարկավոր է ձեռնաթիի հարվածով այն ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտը: Խաղացողներից յուրաքանչյուրը ձգտում է ուժգին կամ խաբուսիկ հարվածով այնպես ուղարկել գնդակը, որ հակառակորդը չկարողանա հետ մղել այն կամ սխալ թույլ տա: Առաջինը 21 միավոր հավաքած մարզիկը շահում է խաղափուլը: Սեղանի թենիսի աշխարհի առաջնություններն անցկացվում են կենտ, իսկ Եվրոպայինը՝ զույգ տարիներին:
Հայ մարզիկներից աշխարհի առաջնության հաղթող է դարձել Ռիտա Պողոսովան, իսկ Եվրոպայի չեմպիոններ են եղել Էլեոնորա և Նարինե Անտոնյան քույրերը:

Բիլյարդ
Գոյություն ունեն բիլյարդի բազմաթիվ տեսակներ՝ ֆրանսիական կարամբոլ, ամերիկյան փուլ, ռուսական բիլյարդ, սնուկեր: Բիլյարդ խաղում են մահուդով պատված, հարթ մակերեսով մեծ սեղանի վրա: Խաղի նպատակն է հատուկ ձողափայտով՝ կիով, հարվածելով գնդերից մեկին՝ նրա հարվածով մյուս բոլոր գնդերը հերթով գլորել-գցել սեղանի 6 ցանցակալ անցքերի (լուզ) մեջ:
Ֆրանսիական կարամբոլը խաղում են 2 սպիտակ և 1 կարմիր գնդերով: Խաղացողները ջանում են կարամբոլ անել, այսինքն՝ այնպես հարվածել գնդին, որ այն դիպչելով 2-րդ գնդին հետ թռչի դրանից և անդրադարձ թռիչքով հարվածի 3-րդին: Յուրաքանչյուր կարամբոլ հաշվվում է 1 միավոր: Հաղթում է առաջինը պայմանավորված միավորներ հավաքող կամ որոշակի ժամանակամիջոցում ամենաշատ միավորներ շահող խաղացողը:
Սնուկեր խաղում են 22 գնդերով. 1 հիմնական, 15 կարմիր և 6 բազմագույն գնդերով: Խաղացողը պարտավոր է նախ անցքի մեջ գցել 1 կարմիր գունդ (1 միավոր), այնուհետև բազմագույններից մեկը՝ հավաքելով 2-ից (դեղին գունդ) մինչև 7 (սև գունդ) միավոր:
Գցված գունավոր գունդը նորից դրվում է բիլյարդի սեղանին, իսկ խաղացողն աշխատում է անցքի մեջ գցել ևս 1 կարմիր գունդ: Եթե նա միավորներ չի հավաքում կամ վրիպում է հարվածը, ապա սկսում է խաղալ մրցակիցը: Երբ բոլոր կարմիր գնդերը գցված են անցքի մեջ, հերթը գալիս է բազմագույն գնդերին, որոնք խաղարկվում են խիստ հերթականությամբ՝ դեղին (2 միավոր), կանաչ (3), շագանակագույն (4), կապույտ (5), վարդագույն (6), սև (7): Հաղթում է ամենաշատ միավոր հավաքած խաղացողը:
Ներկայումս անցկացվում են բիլյարդի բազմաթիվ տեսակների պրոֆեսիոնալ մրցախաղեր, աշխարհի առաջնություններ: