Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Քինգսթաուն
Տարածքը՝ 
390 կմ2
Բնակչությունը՝
113 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
արևելակարիբյան դոլար
Պետություն է Կարիբյան ծովի Փոքր Անտիլյան կղզիներում՝ Սենտ Վինսենտ և հարավում դրան հարող Հյուսիսային Գրենադիններ (Բեկիա, Մյուստիկ, Կանուան, Յունիոն և այլն) փոքր կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է:
Կղզիներն ունեն հրաբխային ծագում, ռելիեֆը լեռնային է: Ամենամեծ կղզին Սենտ Վինսենտն է, որի կենտրոնական մասում հյուսիսից հարավ ձգվում է հրաբուխների շղթան (ամենաբարձրը՝ 1234 մ, Սուֆրիեր): Կղզու կենտրոնական մասն անտառապատ է: Կլիման մերձհասարակածային է, պասսատային, հաճախակի են փոթորիկները: Կան ջրառատ գետեր: Առափնյա ջրերը հարուստ են ձկներով, խեցգետիններով, փափկամարմիններով:
Սենտ Վինսենտ կղզին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1498 թ-ին: Մինչև XVII դարը եղել է Իսպանիայի տարածք: 1783 թ-ին Վերսալյան պայմանագրով այն անցել է Մեծ Բրիտանիային, 1969 թ-ին ստացել Մեծ Բրիտանիային միավորված պետության կարգավիճակ, իսկ 1979 թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել
Սենտ Վինսենտ և Գրենադինների մայրաքաղաք Քինգսթաունը
անկախություն: 
Բնակչության մեծ մասը սևամորթներ և մուլատներ են: Կան նաև անգլիացիներ, պորտուգալացիներ, հնդկացիներ:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունն են: Գլխավոր մշակաբույսը առորուտն է (ստանում են օսլայի ալյուր), որի արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է: Մշակում են նաև ադամաթուզ, կոկոսյան արմավենի, մանգո, սրճենի, կակաո: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: