Այբուբեն
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բասթեր
Տարածքը՝ 
269 կմ2
Բնակչությունը՝ 
43,3 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
արևելակարիբյան դոլար
Սենտ Քրիստոֆեր և Նևիսի Դաշնություն
Սենտ Քիտս և Նևիսը պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում՝ Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզեխմբում: Բրիտանական համագործակցության անդամ է: Կղզիներն ունեն հրաբխային ծագում և լեռնային մակերևույթ: Ամենաբարձր կետը 1155 մ է:
Կլիման արևադարձային է, շոգ: Լեռների բարձրադիր լանջերը ծածկված են մշտադալար անտառներով:
Կղզիները հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ին: 1628 թ-ին անգլիացիները գաղութացրել են Նևիս, 1783-ից՝ Սենտ Քիտս կղզիները: 1882 թ-ին Սենտ Քիտս, Նևիս և Անտիլյան կղզիները կազմել են Դաշնություն, որն առանց Անգլիայի
Սենտ Քիտս և Նևիսի մայրաքաղաք Բասթերը
(առանձնացել է) 1967 թ-ին ստացել է Մեծ Բրիտանիային միավորված պետության կարգավիճակ, իսկ 1983 թ-ի սեպտեմբերին՝ անկախություն: 
Կղզիների բնակիչները եվրոպացիների և աֆրիկյան ստրուկների (նեգրեր) սերունդներն են: 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, կոկոսյան արմավենի: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ: