Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բելգրադ
Տարածքը՝ 
88,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
5,8 մլն
Պետական լեզուն՝ 
սերբերեն
Դրամական միավորը՝ 
սերբական դինար
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը
Սերբիայի Հանրապետություն
Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում` Դանուբի ավազանում: Առանձնացել է 1991-92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների:
Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը: Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր:
Կլիման չափավոր ցամաքային է: Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան: 
Լեռնալանջերը ծածկված են  ասեղնատերև և խառնանտառներով:
Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում:  IX դարում ընդունել են քրիստոնեություն: XII դարում սերբերն ստեղծել են խոշոր  պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն:
1389 թ-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել  տարածքը: 1882 թ-ից դարձել է թագավորություն: 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից: 1918 թ-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թ-ից կոչվել է Հարավսլավիա:
1941 թ-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թ-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ: 1945 թ-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թ., երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան: 1992 թ-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն: 2002 թ-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թ.:
2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի` Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ: Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թ-ին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թ-ի փետրվարի 17-ին Կոսովոն  հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել: 
Բնակչության 63 %-ը սերբեր են, 17%-ը՝ ալբանացիներ, ապրում են նաև  չեռնոգորցիներ (5 %), հունգարներ (3 %) և այլք:
Խոշոր քաղաքներն են Բելգրադը, Նիշը, Կրագուևացը, Լեսկովացը:
Զարգացած  են արդյունաբերության հանքարդյունահանող (գունավոր մետաղներ), քիմիական, մեքենաշինական, տեքստիլ, կաշվի-կոշիկի, սննդի ճյուղերը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերը հացահատիկային բույսերի մշակությունն ու անասնապահությունն են:
Հանրահայտ են սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլան, գրողներ Միլորադ Պավիչը, Վուկ Կարաջիչը, Իվո Անդրիչը, կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը, կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան և ուրիշներ: