Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սերկևիլենու ճյուղը` ծաղիկներով, և պտուղը
Սերկևիլենին վարդազգիների ընտանիքի ծառ կամ թուփ է: Հայտնի է 1 տեսակ՝ սովորական սերկևիլենին: Վայրի տեսակները տարածված են Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, մշակովին՝ միջերկրածովյան երկրներում, Արևմտյան Եվրոպայի կենտրոնական մասում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Ռուսաստանի հարավային շրջաններում, Միջին Ասիայում, Այսրկովկասում, Մոլդովայում, Ուկրաինայում: ՀՀ-ում սահմանափակ քանակությամբ մշակվում է գրեթե բոլոր մարզերում:
Ցողունի բարձրությունը 1,5–5(8) մ է: Տերևները պարզ են, ամբողջաեզր, թավոտ, ծաղիկները՝ մեկական, երկսեռ, սպիտակ կամ վարդագույն: Պտուղն անկանոն գնդաձև է կամ տանձաձև, դեղին, պտղամիսը՝ քիչ հյութալի, տտիպ, քարային բջիջներով: Վայրի տեսակների պտղի զանգվածը 10–200 գ է, մշակովիներինը՝ մինչև 1 կգ: Պարունակում է շաքարներ, խնձորա- և կիտրոնաթթուներ, պեկտին, աղաղանյութեր, վիտամիններ:
Պտուղներն օգտագործում են թարմ, հրուշակեղենի, պահածոների արտադրության, գինեգործության, բժշկության մեջ: Սերմերը պարունակում են լորձնանյութ (օգտագործվում է որպես խորխաբեր միջոց), ֆերմենտներ, գլիկոզիդ, ճարպեր: Տերևների պատրաստուկն օգտագործում են բրոնխային
հեղձուկի ժամանակ:
Սերկևիլենին բազմանում է պատվաստով, կտրոններով և անդալիսով: Այն պատվաստակալ է տանձենու համար:
Շրջանացված են Արարատի 1, Արարատի 10, Մեղրիի 2, Անի, Ալէմա սորտերը, որոնց պտուղները հարթ են, քիչ թավոտ, բարակ մաշկով, առանց քարային բջիջների, հյութալի, սերմնապարկը պտղամսից հեշտ է ազատվում, թարմ վիճակում օգտագործելի է:
Ջերմա-, լուսա-, խոնավասեր է և մեղրատու: