Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սերմեր. 1.սպիտակագլուխ կաղամբի, 2. բողկի, 3.ամսաբողկի, 4. շաղգամի, 5. գազարի, 6. մաղադանոսի, 
7. ստեպղինի, 8. սոխի, 9. լոլիկի, 10. տաքդեղի, 11. սմբուկի, 12. ճակնդեղի, 13. սամիթի, 14. սպանախի, 15. հազարի, 16. խավրծիլի, 17. կանգկուրի, 18. վարունգի, 
19. ավելուկի, 20. ծնեբեկի, 21. լոբու, 22. ոլոռի, 23. բակլայի, 24. սեխի, 25. ձմերուկի, 26. դդումի, 27. դդմիկի
Սերմը մերկասերմ և ծաղկավոր բույսերի օրգան է, որը կատարում է վերարտադրողական, տարաբնակեցման և անբարենպաստ պայմաններում գոյատևման գործառույթներ: Առաջացել է տարասպոր բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ընթացքում: Սովորաբար զարգանում է սերմնասաղմում՝ հիմնականում բեղմնավորումից հետո (երբեմն՝ առանց բեղմնավորման):
Մերկասերմ բույսերի սերմերը ձևավորվում են կոների սերմնաթեփուկների մակերևույթին, ծաղկավորների սերմերն ամփոփված են պտղի մեջ:
Սերմերը կազմված են սերմնակեղևից (սպերմոդերմ), սաղմից (երիտասարդ սպորոֆիտ) և հաճախ էնդոսպերմում ու պերիսպերմում գտնվող սննդարար նյութերից:
Սերմնակեղևը սաղմը պաշտպանում է չորանալուց: Այն կարող է լինել փայտանման (օրինակ՝ սոճու, արմավենու սերմերինը), թաղանթանման (հացահատիկներինը) և կաշեկերպ (սովորական սոճունը): Սերմերի մակերևույթին սովորաբար նկատվում են սերմնասպին (հասուն սերմի` սերմնակոթունից անջատվելու տեղը), միկրոպիլեի (փոշեմուտք, սերմնամուտք) փոսիկաձև հետքը, խալազի (սերմնասկզբնակի` կոթունին ամրանալու տեղը) հետքը, ակոսիկները, թմբիկները և սերմնակարերը: Սերմերի մակերևույթը լինում է ողորկ և փայլուն (լոբի), ցանցակոսավոր (կորնգան), փշոտ (արջնդեղ), թմբիկավոր (ճռճռուկ), թեփուկավոր (ընձախոտ) և այլն: Որոշ սերմեր ունեն թևիկներ (փողածաղիկ), մազիկներ (բամբակենի): 
Սերմերի արտաքին ձևը և կառուցվածքը կայուն ժառանգական հատկանիշներ են և օգտագործվում են բույսերի կարգաբանության մեջ: Սերմերի չափերը և զանգվածը տարբեր են՝ 0,002–0,005 մգ-ից (որոշ խոլորձազգիներ) մինչև 9 կգ (սեյշելյան արմավենի), առավելագույնը՝ 20 կգ (կոկոսյան արմավենի): Սերմերի քանակը պտուղներում նույնպես խիստ տատանվում է՝ մեկից (բարդածաղկավորներ) մինչև մի քանի միլիոն (որոշ խոլորձազգիներ): Սերմերի ծլունակության պահպանման տևողությունը մի քանի օրից (ուռենի) մինչև հարյուրավոր տարիներ (լոտոս) են: Սերմերն օգտագործվում են ցանքի համար, սննդի մեջ, որպես համեմունք, նաև ձեթեր, օսլա, ներկանյութեր ու դեղանյութեր ստանալու համար և այլն:
Որոշ բույսերի սերմերի արդյունաբերական մշակման արգասիքները՝ քուսպը և այլն, օգտագործում են որպես կեր կենդանիների ու թռչունների համար: