Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ֆրիթաուն
Տարածքը՝ 
72,3 հզ. կմ2
Բնակչությունը՝
5,7 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
լեոնե
Սիեռա Լեոնեի Հանրապետություն
Սիեռա Լեոնեն պետություն է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկիրը Սիեռա Լեոնե (Առյուծի լեռներ) անվանել են  պորտուգալացիները 1462 թ-ին:
Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Լեոնա-Լիբերական բարձրությունը: Կլիման հասարակածային է: Գետերը (Կաբա, Ռոկելե, Ջոնգ, Սևա, Մոա) ջրառատ են, բայց սահանքավոր և նավարկելի են միայն ստորին հոսանքներում: Տարածված են սավաննաները: Կենդանական աշխարհը բազմազան է (կապիկներ, այծքաղներ, ընձառյուծներ և այլն), շատ են թռչուններն ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը):
XV դարում Պորտուգալիան նվաճել է Սիեռա Լեոնեն, 1808 թ-ից երկրի ծովափնյա հատվածը գաղութացրել է Մեծ Բրիտանիան, իսկ  ներքին շրջանները 1896 թ-ին դարձել են  Բրիտանիայի պրոտեկտորատ: 1961թ-ին հռչակվել է անկախ պետություն:
Բնակչությունը կազմված է հիմնականում տեմնե, բուլլոմ, ֆուլբե, մենդե ժողովուրդներից:
Խոշոր քաղաքներն են Ֆրիթաունը, Կենեման, Մակենին:
Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն: Արդյունահանում են ալմաստ, բոքսիտներ, ռուտիլ: Կան նավթավերամշակման, փայտամշակման, սննդի արդյունաբերական ձեռնարկություններ: 
Գյուղատնտեսության ճյուղերից առավել զարգացած է երկրագործությունը: Մշակում են բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գետնանուշ, սրճենի, կակաո:
Սիեռա Լեոնեի 
մայրաքաղաք Ֆրիթաունը
Անասնապահությանը մեծ վնաս է պատճառում ցեցե ճանճը: Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ:
Բնակվում են հիմնականում շրջանաձև, ծղոտե կոնաձև ծածկով, կավե կամ հյուսածո, վառ նախշազարդված խրճիթներում: Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե դիմակների փորագրությունը, մարդկանց ու կենդանիների պատկերներով զարդարված փղոսկրե կահկարասու, սևափայլ նախշերով կենցաղային խեցեղենի պատրաստումը: