Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Սինդրիկը (սնդրուկ, Սողոմոնի կնիք) հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույս է: Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ սովորական, բազմածաղիկ, օղակավոր, բուրավետ և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլ մարզերում:
Կոճղարմատը հաստ է՝ մահացած ընձյուղների հետքերով՝ կնիքներով (այստեղից՝ Սողոմոնի կնիք անվանումը): Ցողունը կողակոսավոր է, բարձրությունը՝ 40–45 սմ: Տերևներն օվալաձև են, օվալանշտարաձև: Ծաղիկները մեկական են կամ ողկուզանման ծաղկաբույլերով, սպիտակականաչավուն, հազվադեպ՝ վարդագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը սև, գնդաձև հատապտուղ է: 
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ: Պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց, երիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ (տապակած, թթու դրած): Թունավոր է: Որոշ տեսակներ գեղազարդիչ են: