Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


1. Թթվածին մատակարարող արյունը դեպի սիրտ է հոսում ձեռքերի և գլխի արյան անոթներից:
2. Թթվածին մատակարարող արյունը սրտից հեռանում է դեպի աջ թոքը՝ աջ թոքային զարկերակի միջոցով: 
3. Թթվածնով հարուստ արյունը նշված է կարմիր, թթվածնից աղքատ արյունը` կապույտ գույնով: 
4. Թթվածնով հագեցած արյունը դեպի սիրտ է հոսում աջ թոքից՝ աջ թոքային երակով: 
5. Սրտի աջ կողմն ընդունում է թթվածնից աղքատ արյունը և այն մղում է դեպի թոքերը: 
6. Թթվածնով հագեցած արյունը ուղղվում է դեպի գլուխը և ձեռքերը: 
7. Թթվածնից  աղքատ արյունը սրտից հոսում է դեպի ձախ թոք՝ ձախ թոքային երակով: 
8. Թթվածնով հագեցած արյունը դեպի սիրտ է հոսում ձախ թոքից՝ ձախ թոքային զարկերակով: 
9. Թթվածնով հագեցած արյունը սրտից դուրս է մղվում և անցնում ամբողջ օրգանիզմով: 
10. Թթվածնի յուրացումից հետո արյունը ստորին ծայրանդամներից վերադառնում է դեպի սիրտը:
Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:
Սրտի պատերը եռաշերտ են. ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերը գոյացնում են փեղկավոր փականներ, որոնք անհրաժեշտության դեպքում փակում են նախասիրտ-փորոքային բացվածքները: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է հիմնականում սրտի արտաքին մակերևույթը: Այն սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Արտաքին և ներքին թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ՝ լցված 15–20 մլ շճային հեղուկով, որը նպաստում է սրտի կծկումների ժամանակ թերթիկների միջև շփումների նվազելուն: 
Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է: Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորինը՝ փորոք: Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից եկող արյունով և հանգստանում: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60–70 անգամ, ընդ որում՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3–0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան:
Սրտի գործունեության մեջ ամենակարևորը բոլոր օրգանները ժամանակին բավարար քանակի թթվածնով ապահովելու ունակությունն է: Արյունը թթվածնով հարստացնելու համար աջ փորոքն այն մղում է թոքային զարկերակ, որի ճյուղավորումները հասնում են թոքերին, իսկ յուրաքանչյուր թոքաբշտիկ պատած է մազանոթների խիտ ցանցով: Մազանոթի և թոքաբշտիկի նուրբ պատերով թթվածինը հեշտությամբ թափանցում է արյան մեջ, իսկ ածխաթթվական գազն ու այլ վնասակար մնացուկներ արյունից անջատվում և անցնում են թոքաբշտիկներում եղած օդի մեջ: Թթվածնով հարստացած արյունը երակներով վերադառնում է սրտի ձախ կեսը, իսկ այնտեղից մղվում դեպի ամենախոշոր զարկերակը՝ աորտան (մայր զարկերակ): Վերջինից դուրս եկող զարկերակներն արյունը մատակարարում են մարմնի բոլոր օրգաններին: Որքան շատ է աշխատում օրգանը, այնքան շատ թթվածին է անհրաժեշտ նրան: Թթվածնի մատակարարումը կարգավորելուն նպաստում է արյունատար անոթների լայնանալ-նեղանալու հատկությունը, որով կարող է փոփոխվել հոսող արյան քանակը, դրանով` նաև թթվածնի բաշխումը: Օրինակ` երբ մարդը նստած սկսում է նամակ գրել, սրտի կծկումների նույն հաճախության դեպքում լայնանում են գլխուղեղի և մի շարք մկանների անոթները, իսկ ճաշելու ընթացքում լայնանում են մարսողության օրգանների անոթները, իսկ գլխուղեղինը՝ նեղանում:
Լարված աշխատանքի ժամանակ մկանները 10–15 անգամ ավելի թթվածին են ծախսում, քան հանգիստ վիճակում: Դրա համար էլ, նույնիսկ քայլելիս, աշխատող մկանների անոթների լայնացումը  միայն չի բավարարում. սիրտն սկսում է ավելի հաճախ կծկվել, շատ արագ վազելիս՝ նույնիսկ 120–160 անգամ՝ մղելով մինչև 30 լ արյուն: Ընդ որում, դադարները գրեթե լրիվ վերանում են, և սիրտը, հոգնելով, չի կարողանում հաղթահարել աշխատանքը: 
Սրտամկանը, ինչպես օրգանիզմի մյուս բոլոր մկանները, թուլանում է, եթե այն չեն մարզում: Ուստի, որպեսզի սիրտն ամուր ու առողջ լինի, հարկավոր է զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ֆիզկուլտուրայով և սպորտով: Ակտիվ մկանային գործունեությունը և չափավոր շարժունությունը սրտային հիվանդությունների կանխարգելման կարևոր գործոններ են:
Սրտի և անոթների ժամանակակից վիրաբուժության նվաճումները (սրտային փականների, զարկերակների վերակառուցում և պրոթեզավորում, արհեստական սրտի ստեղծում, սրտի պատվաստում և այլն) ապահովում են անբուժելի համարվող շատ հիվանդությունների արդյունավետ բուժման հնարավորությունը: