Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բիզոն
Վայրի ցուլ` գաուր
Զուբր
Սնամեջ եղջերավորները խոշոր խոտակեր կենդանիներ են, որոնց գլխավոր առանձնահատկությունը եղջյուրի առկայությունն է: Սնամեջ եղջերավոր են կովերը, գոմեշները, բիզոնները, զուբրերը, այծքաղները, ոչխարները,  ընձուղտները և եղջերուները: Ընտանիքն ընդգրկում է 140 տեսակ, որոնց զանգվածը տատանվում է 5 կգ-ից (դիկ-դիկ) մինչև 1000 կգ (բիզոն): Այս խմբի վայրի ներկայացուցիչներից քչերն են մնացել, մեծամասնությունն ընտանեցվել է: Սնամեջ եղջերավորներն ապրում են անտառաշատ շրջաններում, որտեղ շատ է բուսական սնունդը և թաքնվելու անվտանգ ու մեկուսի անկյուններ կան: Որոշ տեսակներ (օրինակ՝ յակերը) ապրում են Հիմալայների բարձրլեռնային շրջաններում, մյուսները (օրինակ՝ ամերիկյան բիզոնները)` առատ խոտածածկով հարթավայրերում: Խոտակեր որոճող կենդանիներն ապրում են հոտերով` արուների առաջնորդությամբ: Այս կենդանիների և՜ արուն, և՜ էգը ունեն եղջյուրներ, որոնք ուղիղ են կամ ոլորուն և ամբողջ կյանքի ընթացքում չեն փոխարինվում նորերով: Եղջյուրների երկարությունը տատանվում է 2 սմ-ից մինչև 1,5 մ: Ամենամեծ եղջյուրներն ունի ջրային գոմեշը: Գերորսի հետևանքով բնության մեջ խոշոր խոտակերները քչացել են, բայց և այնպես համարվում են ամենատարածված ընտանի կենդանիները: Կովերն առաջացել են եվրոպական տուրից, որը ոչնչացել է մոտ 350 տարի առաջ: Ներկայումս բուծվել է կովերի գրեթե 200 ցեղ:
Որոշ երկրներում սնամեջ եղջերավոր կենդանիների թվաքանակը նյութական ապահովվածության ցուցանիշ է. մարդը որքան շատ կով ունի, այնքան հարուստ է համարվում:
  • Որոշ սնամեջ եղջերավոր կենդանիներ, օրինակ՝ այծքաղները, ոչխարները, եղջերուները, ընձուղտները, կոչվում են նաև որոճող, որովհետև նրանք կուլ տված սնունդը փսխում են, հետո 2-րդ անգամ ծամում, ապա նորից կուլ տալիս: Ասում են՝ այդ կենդանիները «մաստակ են ծամում»: