Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սննդային օղակների հաջորդականությունը 
սննդային շղթաներում
Բոլոր կենդանի էակները սնվում են: Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան, ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը: Կենդանիները նույնն անել չեն կարող. նրանք անհրաժեշտ նյութերն ստանում են սննդի միջոցով (սնվում են բույսերով կամ կենդանիներով):
Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան: Բուսակեր կենդանիները սնվում են բույսերով և նրանցից ստանում այդ էներգիան: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով, իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով: Այսպիսով, բույսերում կուտակված էներգիան սննդի միջոցով փոխանցվում է գիշակերներին: Միևնույն տարածքում բնակվող կենդանիներն ու բույսերը սերտորեն կապված են սննդի և էներգիայի հոսքերով: Այդ փոխադարձ կապերն առաջացնում են սննդային շղթաներ: Պարտեզի էկոհամակարգում, օրինակ, թիթեռների թրթուրները սնվում են կաղամբով: Այդ բույսի տերևներում ամփոփված էներգիան փոխանցվում է թրթուրներին: Եթե կեռնեխը սնվի այդ թրթուրներով, ապա վերջիններիս մեջ պարունակվող էներգիան կփոխանցվի նրան: Այսպիսով, կաղամբը, թրթուրը և կեռնեխը կապված են էներգիայի մեկ ընդհանուր հոսքով և առաջացնում են սննդային շղթա: Այս դեպքում սննդային շղթան բաղկացած է 3 օղակից: Սննդային շղթայում կարող է լինել նաև ընդամենը 2 օղակ, ինչպես, օրինակ, խոտաբույսը և դրանով սնվող կենդանին: Եթե մի տեսակի գիշատիչները սնվում են մյուսներով, ապա շղթան կարող է ունենալ 4–5 օղակ: Վերը նշված օղակում, օրինակ, եթե կեռնեխին ուտի աղվեսը, ապա այդպիսի սննդային շղթան կպարունակի արդեն 4 օղակ:
Իրականում սննդային շղթաները շատ ավելի բարդ են: Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային ցանցեր, որոնցով փոխկապված են բոլոր կենդանի էակները: Սննդային շղթայում կենդանիների և բույսերի թվի փոփոխությունը (օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով) կարող է վնասել շղթայի մնացած մասերը: Մարդն իր գործունեությամբ հաճախ խախտում է բնական սննդային շղթաները, ինչը կարող է հանգեցնել էկոհամակարգի հավասարակշռության խախտման:
  • Սննդային շղթայի կարևոր մաս են կազմում լեշակերներն ու ռեդուցենտները (քայքայողները): Լեշակերներ են անգղը, բորենին, բզեզների որոշ տեսակներ: Նրանք սնվում են մեռած կենդանիներով և բույսերով: Ռեդուցենտներ են առանձին բակտերիաներ և սնկեր, որոնք քայքայում են օրգանական նյութերի մնացորդները: Արդյունքում հողը հարստանում է հանքային նյութերով, որոնք բարձրացնում են հողի բերքատվությունն ու ապահովում բույսերի սնուցումը: