Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մողեսներն ու օձերն ամենահայտնի և ամենատարածված սողուններն են:
Կրիաներն ունեն զրահային կմախք: Նրանցից շատերը հիանալի լողում են և ապրում ջրում, սակայն ձվադրում են ցամաքում:
Սողունները (ռեպտիլիաներ) կազմում են քորդավորների տիպի կենդանիների առանձին դաս: Սողուններ են կոկորդիլոսները, կրիաները, օձերը և մողեսները: Տեսակների մեծամասնությունն ապրում է մեր մոլորակի տաք վայրերում: Սողունները պատկանում են սառնարյուն կենդանիների խմբին, այսինքն՝ նրանց մարմնի ջերմաստիճանը կարող է տատանվել`  կախված շրջապատի ջերմաստիճանից:
Սողունների մաշկը չոր ու կոպիտ է՝ ծածկված թեփուկներով, եղջերային կամ ոսկրային զրահով: Թեպետ նրանցից շատերն ունեն զարգացած վերջույթներ, սակայն հիմնականում դանդաղ են տեղաշարժվում: Բազմացման շրջանում արուներն էգերի ուշադրությունը գրավում են զուգավորման պարերով կամ իրենց վառ գունավորումը ցուցադրելով: Զուգավորումը ներքին է: Հայտնի են կուսածին (օրինակ` ՀՀ-ում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ: Զուգավորումից հետո էգերը ձվադրում են չոր, մեկուսի վայրերում: Սողունների ձվերը շատ նման են թռչունների ձվերին, սակայն ծածկված են բարակ, կաշեկերպ թաղանթով: Ձվադրումից հետո սողունների մեծամասնությունը խնամք չի տանում ձվերի նկատմամբ, սակայն որոշ տեսակներ թե՜ հոգում են ձվերի մասին, թե՜ խնամում սերնդին: Սողունների առանձին տեսակների ձվերը զարգանում են մոր օրգանիզմում: Ձագերն արտաքինից նման են ծնողներին:
Սողունների բուռն բազմացման շրջանը մնացել է անցյալում: Բրածո սողունների մեջ առավել հայտնի են դինոզավրերը, որոնց շարքում եղել են մեր մոլորակի վրա երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր ցամաքային կենդանիները:
Այժմ հայտնի է սողունների միայն 4 խումբ՝ շուրջ 8240 տեսակով: ՀՀ-ում հանդիպում է 53 տեսակ:
Կոկորդիլոսներն ու ալիգատորները ժամանակակից սողուններից ամենախոշորներն են: Նրանք ապրում են ջրում կամ ջրի մերձակայքում, թեև բազմանում են ցամաքում:
Հատերիան ապրում է Նոր Զելանդիայի ափերից ոչ հեռու ընկած մի քանի կղզիներում: Սա սողունների խմբի միակ ներկայացուցիչն է, որի բուռն զարգացման շրջանը համընկել է դինոզավրերի դարաշրջանին: