Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սոճու ընդհանուր տեսքը (1),  ճյուղը (2)` կոներով, և սերմերը (3)
Սոճուտ
Սոճին (շամի) սոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է, հազվադեպ՝ թուփ: 
Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում: ՀՀ հյուսիսային շրջաններում (1000–1850մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին: Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն:
Արմատային համակարգը հզոր է՝ ուղղաձիգ խորը գնացող առանցքային արմատով և կողմնային ճյուղավորումներով: Բարձրությունը 1,5– 5 մ է, երբեմն՝ մինչև 75 մ: Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև: Կեղևը գորշ է կամ կարմրաթուխ, անջատվում է բարակ շերտով: Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2-, 3-, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի: Կոների երկարությունը 3–10 սմ է, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ, տրամագիծը՝ 2,5–8 սմ: Ծաղկում է մարտին: Սերմերն ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևավոր: Լուսասեր է: Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում: