Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Սոսի ծառը, տերևը և պտուղը
Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում  (զբաղեցնում է 60 հա տարածություն): Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում):
Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ: Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է: Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ  է աճում:
Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար (մշակվում է նաև Երևանի փողոցներում և պուրակներում). հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը: